Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրք նախարարի խոսքով՝ Անկարայի և Թել Ավիվի միջև դրական երկխոսությունը շարունակվում է, մոտ ապագայում նախատեսվում են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների այցեր։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև համագործակցության հաջող ոլորտներից մեկն անվտանգությունն է։

«Թուրքիան և Իսրայելը անընդհատ հետախուզական տեղեկություններով են փոխանակվում։ Այդ հարցը քննարկվել է նաև նախագահների մակարդակով։ Անվտանգության կառույցները մշտական ​​կապի մեջ են»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան թույլ չի տա իր տարածքում օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ որևէ սպառնալիք։

«Մենք թույլ չենք տա Թուրքիայում ինչ-որ հաշիվների մաքրում կամ ահաբեկչություն։ Համապատասխան ուղերձներն արդեն տրված են»,- ասել է Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Թուրքիայում Իսրայելի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի մասին տեղեկությունները։

Էմմա Չոբանյան