ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել ռուսական McDonald’s ցանցի ակտիվները․ Forbes

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին ցանկացել է գնել McDonald’s-ի ռուսական ցանցի ակտիվները։ Մայիսի 19-ին McDonald’s-ը, արևմտյան պատժամիջոցների ֆոնին, հայտարարել է ռուսական ակտիվները գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին։

Forbes-ին հայտնի է դարձել, որ բացի Ալեքսանդր Գովորից՝ McDonald’s-ի ռուսական ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է ևս հինգ անձ։ Դիմողների թվում են եղել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին, ռեստորատորներ Արկադի Նովիկովը և Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկոն և Կայրատ Բորանբաևը, Kismet Capital Group-ի ներդրող և հիմնադիր Իվան Տավրինը:

Մայիսի 19-ին McDonald’s-ը հայտարարել է ռուսական ակտիվների վաճառքի մասին Նովոկուզնեցկից «Յուժկուզբասուգոլ» ածխային ընկերության նախկին համասեփականատեր Ալեքսանդր Գովորին, որը ղեկավարել է Սիբիրում McDonald’s-ի 25 ռեստորանները: Գործարքը նախաձեռնել են ռեստորանային բիզնեսի ամերիկացի սեփականատերերը։ Ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում նրանք մի շարք հարցազրույցներ են անցկացրել պոտենցիալ գնորդների հետ:

Բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրներ Forbes-ին հայտնել են, որ վեց հավակնորդներից մեկը եղել է նաև Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։ Զրուցակիցների խոսքով՝ պետության նախկին ղեկավարի ընտանիքը գրասենյակ ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները։ Հայտնի չէ, սակայն, թե ով է եղել դիմողը։ Forbes-ը նշում է, որ հարցում է ուղարկել Հայաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությանը։

Տաթև Ֆռանգյան