Թուրքական Մարմարիսում երրորդն օրն է՝ չի հաջողվում մեկուսացնել անտառային խոշոր հրդեհը․ շուրջ 300 մարդ է տարհանվել

Լուրեր

14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
Բոլորը

Թուրքիայի Մուղլա նահանգի Մարմարիս հանգստավայրում խոշոր անտառային հրդեհները երրորդ օրն է՝ չի հաջողվում մեկուսացնել, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ամազոնյան ծովածոցի մոտ բռնկված հրդեհները տարածվել են Օթլուկ ծովածոցի տարածք և այժմ բնակելի թաղամասերից ընդամենը չորս կիլոմետր հեռավորության վրա են։

Բորդուբեթի և Դեղիրմենյանի շրջաններում տարհանվել է 30 տուն։ Իշխանությունները հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, 275 մարդու են տարհանել։ Անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին ասել է, որ տուժել է մոտ 3000 հեկտար (մոտ 7400 ակր) անտառ:

Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախագահության (AFAD) տվյալներով՝ ներկայում մոտ 1400 հրշեջներ իրենց տրամադրության տակ ունեն 338 մեքենա, 20 ուղղաթիռ և 14 ինքնաթիռ։

Ամսվա սկզբին մեկ շաբաթվա ընթացքում 17 անտառային հրդեհ է տեղի ունեցել Մուղլայում, որը նախորդ տարվա խոշոր անտառային հրդեհներից երկու ամենաշատ տուժած նահանգներից մեկն էր։

Էմմա Չոբանյան