Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա. Ջիանի Ինֆանտինոն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին շնորհակալական նամակ է հղել

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհակալական նամակ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին, որում մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ պարոն նախագահ,

ՖԻՖԱ-ի ամբողջ պատվիրակության անունից ցանկանում եմ Ձեզ և Ձեր ամբողջ թիմին խորին շնորհակալություն հայտնել՝ ՀՖՖ 30-ամյակի առթիվ մեր Հայաստան կատարած այցի շրջանակում ջերմ ընդունելության համար։

Նախևառաջ, թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ այս պատմական նշաձողի առթիվ և արժևորել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստում և անգնահատելի աջակցություն են ցուցաբերում Հայաստանում սպորտի զարգացմանը։

Մեր այցի ժամանակ բազմաթիվ կարևոր պահեր ենք ունեցել. ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը, Ծովագյուղում ընկերական հանդիպումը, ինչպես նաև ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա ընթրիքը։ Այս միջոցառումները մեզ հնարավորություն ընձեռեցին փոխանակել մեր մտքերը և տեսլականը, ինչպես նաև ՖԻՖԱ-ի աջակցությունը հայտնել Ձեր երկրում ֆուտբոլի զարգացման հարցում։ Անկասկած, փոքր դաշտերի կառուցման նախագիծը մեծապես կնպաստի դրան։

Հարգելի՛ նախագահ, ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ այս այցն ամրապնդեց մեր վճռականությունը՝ միասին աշխատելու Հայաստանում ֆուտբոլի և ֆուտբոլային համայնքի բարգավաճման ուղղությամբ, և Դուք միշտ կարող եք հույս դնել ՖԻՖԱ-ի աջակցության վրա։

Շնորհակալ եմ Հայաստանում ֆուտբոլի զարգացման ու բարգավաճման գործում ձեր անգնահատելի աշխատանքի և ներդրման համար և անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը:

Ընդմիշտ Ձեր՝

Ջիանի Ինֆանտինո»: