Գերմանիան չի միանա Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին

Լուրեր

28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
28.07.2026 | 14:04
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
Բոլորը

Գերմանիայի կառավարությունը բացառում է Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին միանալը։ Նման քայլը անհամատեղելի կլինի Գերմանիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունից բխող պարտավորությունների հետ, զինաթափումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով անվտանգության քաղաքականության ոլորտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության՝ Բունդեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենի հարցման պատասխանում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ցույց է տալիս Մոսկվայից եկող սպառնալիքները, ասվում է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունն ընդգծել է իր հավատարմությունն առանց միջուկային աշխարհի գաղափարին։

Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարին։ Այս արգելքը ներառում է միջուկային զենքի մշակումը, փորձարկումը, պահեստավորումը, ձեռքբերումը, փոխադրումը և օգտագործումը։ Պայմանագրին արդեն միացել է 65 երկիր, սակայն «միջուկային ակումբի» երկրներից և ոչ մեկը, որի մեջ են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան և Իսրայելը, դրան մասնակից չեն։

Գերմանիան չունի սեփական միջուկային զենք, սակայն նրա տարածքում տեղակայված են ամերիկյան միջուկային մարտագլխիկներ։

«Քանի դեռ Գերմանիային և նրա դաշնակիցներին սպառնում է միջուկային զենքի կիրառումը, ՆԱՏՕ-ի շրջանակում վստահելի միջուկային զսպման անհրաժեշտությունը պահպանվում է»,- ընդգծվում է կառավարության պատասխանում։

Տաթև Ֆռանգյան