Ջոնսոնը Էրդողանի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը
Քաղաքականություն
21.06.2022 | 22:28Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, գրում է ՌԻԱ Նովոստին։
Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջոնսոնը Էրդողանի հետ զրույցի ընթացքում վերահաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն։
«Հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ վարչապետը վերահաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալուն և նախագահ Էրդողանի հետ համաձայնել է, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն աշխատել միասին՝ առաջընթացի ճանապարհ գտնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը նաև քննարկել են միջազգային ջանքերը՝ ուղղված Ուկրաինայից հացահատիկի արտահանման «շրջափակման» վերացմանը։
Էմմա Չոբանյան