Հայաստանն ընտրվեց ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահող երկիր

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ս.թ. հունիսի 16-17-ին Բիշքեկում` Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայում,  ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվեց Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների գիտնականների չորրորդ համաժողովը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էդիլ Բայսալովը: Ելույթներով հանդես եկան Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն, գիտնականներ ԱՊՀ երկրներից:

Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևի՝ ՀՀ ԳԱԱ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փոխանցվեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի` Հայաստան այցելելու հրավերը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Գևորգ Վարդանյանը նշեց, որ ՀՀ ԳԱԱ-ում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ միջազգային համագործակցությունների նպատակն է գիտական հետազոտությունների արդյունավետության բարձրացումը, գիտություն-կրթություն-արտադրություն կապի ամրապնդումը և միջազգային կապերի ընդլայնումը:

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ «Մետաքսի ճանապարհի երկրները և բնակավայրերը հայկական սկզբնաղբյուրներում» թեմայով զեկուցմամբ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստորագրել համագործակցության հուշագիր Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Չինգիզ Այթմատովի անվան  լեզվի և գրականության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև: Կարևորվեցին երկու ժողովուրդների էպոսները, աշուղական գրականությունը և Չինգիզ Այթմատովի ստեղծագործությունները համեմատական գրականագիտության տեսանկյունից ուսումնասիրելը:

Ղրղզստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության, ազգագրության և ազգաբանության ինստիտուտի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կնքել համագործակցության հուշագիր, որի նպատակն է Մետաքսի ճանապարհի Միջին Ասիայի բնակավայրերի մասին հայկական սկզբնաղբյուրներում եղած տեղեկությունների բնագրերի հրատարակումը:

Համաժողովի շրջանակում անցկացվեց ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների կլոր-սեղան քննարկումը՝ «Երիտասարդությունը և գիտությունը. հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով: Որոշվեց 2023 թ-ին անցկացնել ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների համաժողով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի 300-ամյակի հանդիսությունների շրջանակներում:

Անցկացվեց ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի 10-րդ նիստը, որի ժամանակ խորհրդի նախագահ 2023 թ-ի համար ընտրվեց  ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, համանախագահ ընտրվեց Ղրղզստանի ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Մուրատ Ջումատաևը: Խորհրդի քարտուղարության ղեկավար ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, տեղակալ ընտրվեց ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, քաղաքական և սոցիալական հիմնախնդիրների վարչության խորհրդական Վալերի Կլիմենկոն:

ԱՊՀ երկրների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2023 թ-ին, Երևանում»,- ասված է հաղորդագրությունում։