Էրդողանը պատրաստվում է ՆԱՏՕ-ին ապացույցներ ներկայացնել PKK-ին Շվեդիայի և Ֆինլանդայի աջակցության մասին

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ապացույցներ ներկայացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ ունեցած կապերի մասին։ Այս մասին հայտում է թուրքական Sabah-ը։

Նշվում է, որ Էրդողանը հատուկ փաստաթղթեր է ներկայացնելու։

«Մեկ անգամ ևս կցուցադրվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ահաբեկչական PKK/YPG/PYD-ին տրված զենքերի և ֆինանսական ու քաղաքական աջակցության ապացույցները»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ որպես ապացույց՝ ներկայացվելու են Սիրիայում և հյուսիսային Իրաքում իրականացված գործողությունների ժամանակ առգրավված շվեդական AT4 հակատանկային նռնականետների սերիական համարները և լուսանկարները։

Լրատվամիջոցը գրում է, որ Էգեյան ծովում Հունաստանի կողմից սեփական կղզիների ռազմականացման հարցերը ևս քննարկվելու են, դրա ապացույցներ Էրդողանը նույնպես ներկայացնելու է։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը և նրանց մեղադրում է քուրդ «ահաբեկիչներին» աջակցելու մեջ։

Էմմա Չոբանյան