Ազատ ոճային պատանի ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում ավարտված Եվրոպայի պատանիների առաջնությունում: Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի պատանիների առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել 51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը: Հակոբյանը երեք հաղթական գոտեմարտ է անցկացրել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ, սակայն, 0-6 հաշվով պարտություն է կրել՝ դառնալով ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են 45 կգ քաշային Արման Հարությունյանը, 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը, 55 կգ քաշային Արտավազդ Հարությունյանը և 65 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը:

Արման Հարությունյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11-0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Հաչի Զադեի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին, իսկ Սաշա Պետրոսյանը 12-0 հաշվով է հաղթել Թուրքիայի ներկայացուցիչ Բուրակ Յալչինին և դարձել բրոնզե մեդալակիր: Արտավազդ Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցել է իտալացի ըմբիշի հետ և 10-0 հաշվով հաղթանակ տարել, իսկ Նարեկ Նիկողոսյանը վճռորոշ գոտեմարտում 9-3 հաշվով առավելության է հասել մոլդովացի մրցակցի նկատմամբ:

Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Ռազմիկ Եփրեմյանը (7-1), սակայն 5-6 հաշվով պարտություն է կրել:

Հունահռոմեական ոճի ըմբիշներն էլ ավելի վաղ 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ էին նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի պատանեկան հավաքականը դարձյալ զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը»,- ասված է հաղորդագրությունում։