Հանրային քննարկման է ներկայացրել դպրոցների ֆինանսավորման կարգի նախագիծը

Լուրեր

19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 12:16
Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
19.11.2026 | 12:10
Ալեն Սիմոնյանն Ադրբեջան կմեկնի // Փաշինյանն Ալիևի հետ անհետ կորածների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 12:04
Ձեզ արձագանքի արժանացնելը մեծ պատիվ կլինի, Դուք էդ պատվին չեք արժանացել․ նախարարը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Նախագծով առաջարկվում է անցում կատարել ըստ դասարանների թվի ֆինանսավորման։

Առաջարկվում է հաստատել hաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետևյալ գործակիցներն ու նորմատիվները ․
Ոսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափը` 108,8 հազ․ դրամ:

Դասղեկության համար նախատեսվող լրավճարը հավասար է․

մինչև 18 աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին,
18 և ավելի աշակերտով կոմպլեկտավորված դասարանների դեպքում՝ ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսին,
Մեթոդմիավորման ղեկավարին տրվող լրավճարը հավասար է ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10 տոկոսին:

Մեթոդմիավորման լրավճարը հաշվարկվում է ըստ դասարանենրի թվի․ մինչև 9 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 4, 9-ից մինչև 18 դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 6, 18-ից ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում՝ ոչ ավելի քան 8 մեթոդմիավորների հաշվարկով։

Նախագծով ամրագրվել է ներառական կրթության նպատակով ֆինանսավորման պահանջը բոլոր դպրոցներում՝ երեք բաղադրիչով. մասնագիտական ծառայությունների, ֆիզիկական միջավայրի հարմարեցում և յուրաքանչյուր երեխայի համար անհատական հարմարեցումների ֆոնդ։

Հաշվարկվել է նաև ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը:

Նորմատիվային ֆինանսավորում է նախատեսվում դպրոցի պահպանման ծախսերի համար։ Բոլոր դպրոցներում ամրագրվելու է հոգեբանների առկայության պահանջը։

Ամրագրվել են լաբորանտների հաստիքները և լաբորատորիաների պահպանման ծախսերը։

Դպրոցի տնօրենի, տնօրենի տեղակալի և վարչական այլ աշխատողների աշխատավարձի չափը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի հետ, որի նկատմամբ, ըստ պաշտոնների, սահմանվել են համապատասխան գործակիցներ։ Ղեկավար անձնակազմի վարձատրության հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև ուսումնական հաստատությունում գործող դասարանների թիվը։

Նախագծի կարևորագրույն կետերից մեկն այն է, որ բարձրլեռնային բնակավայրերում տեղակայված պետական ուսումնական հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային վայրերում աշխատելու համար տրվող լրավճարը, սննդի գումարը, դասագրքերի ներդրումային գումարները բացառապես պետք է օգտագործվեն այդ նպատակներով։ Համադպրոցական ծախսերում ներառված լաբորատորիաների սարքերի և նյութերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված ծախսերը ևս չեն կարող օգտագործվել այլ նպատակի համար։

Սահմանվել է, որ մասնաճյուղեր ունեցող հաստատությունների մասնաճյուղերի համար հաշվարկը կատարվում է որպես առանձին հաստատություն։ Այդ դեպքում հաստատության հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական գործունեության համար հաստիքներ չեն նախատեսվում։

Ընդունվելու դեպքում՝ նոր կարգն ուժի մեջ կմտնի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։

Դպրոցների ֆինանսավորման կարգի նոր նախագծի հանրային քննարկումը e-draft.am հարթակում կշարունակվի մինչև սույն թվականի հունիսի 28-ը: Քաղաքացիները և շահառու խմբերն այդ ընթացքում կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները»,- ասված է հաղորդագրությունում։