Նախագահ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։
Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։