Բաքվի նոր թակարդը. Բերձորը և Աղավնոն վտանգի տակ, ապաշրջափակումը ` փակուղո՞ւմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2024 | 14:13
Քրեական վարույթներ՝ թմրանյութի հայտնաբերման դեպքերով
20.11.2024 | 14:02
Թրամփը թուրքական ծագումով բժիշկ Մեհմեդ Օզին առաջադրել է դաշնային առողջապահական ծառայությունների տնօրենի պաշտոնում
20.11.2024 | 13:54
24.5 մլն դրամ տուգանք․ հոկտեմբերին 41 հարկ վճարողի մոտ վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր են արձանագրվել
20.11.2024 | 13:48
Նախարարն էլ է մտածում՝ Ռուբեն Քոչարը ո՞վ է որ․ չգիտի, որ պետք է իմանար մանկուց, թե ես ով եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:40
Բելառուսի ՊՆ ղեկավարը հայտարարել է, թե ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի գնահատում
20.11.2024 | 13:34
Արփինե Սարգսյանը նշանակվեց ՆԳ նախարար
20.11.2024 | 13:33
90 միլիոն դրամ` գլխավոր տոնածառի լույսերը վառելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:25
Քննչական կոմիտեում նկարների անհետացման գործը առաջ չի գնում, դիմել ենք ՊՎԾ-ին․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:22
Լավ ենք արել. ամեն ցանկացողին չենք թողել, որ այս միջոցառումն իրականացնի. մեծ պրոեկտ է. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:19
ԱՄՆ-ը մեկ օրով փակել է Կիևում իր դեսպանատունը՝ հարձակման սպառնալիքի պատճառով
20.11.2024 | 13:13
Երբ Լալա Քոչարին ասում էի՝ ո՞ւր են նկարները, ասեց՝ ունե՞ս թուղթ, որ դրանք քոնն են, Պեպոն հիշեցի․ Ռուբեն Քոչար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:09
Նոր անցքեր չեն բացվի հրապարակի շենքերի վրա. փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2024 | 13:02
Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարմանը․ The Washington Post
20.11.2024 | 13:01
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
20.11.2024 | 12:59
«Մայր Հայաստանին» նպատակահարմար չեմ համարել հրավիրել` հաշվի առնելով նախորդ վարքագիծը. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանից Արցախ գնացող ճանապարհի փոփոխությունը սպառնում է հայկական բնակավայրերին։ 2020 թվականի պատերազմը դադարեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը հիմա կառուցում է նոր ճանապարհ։

Եթե նոր պայմանավորվածություն չլինի, ապա ճանապարհի փոփոխությամբ Ադրբեջանը կտիրանա Բերձորին ու Աղավնոյին, որոնք գործող ճանապարհի վրա են։ Գործող ճանապարհը կհանձնվի Ադրբեջանին, իսկ Հայաստան-Արցախ կապը կապահովվի նոր ու ավելի բարդ ճանապարհով։

Աշխարհատեղեկատվական համակարգերի մասնագետ, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը թակարդ է անվանում ադրբեջանական կողմի կառուցած նոր ճանապարհը։ Նա նշում է՝ այստեղ մի քանի բաղադրիչ կա՝ լանդշաֆտային-բնակլիմայական ու քաղաքական։

«Այդ ոլորաններից որոշները նաև հյուսիսարևմտյան լանջերին են։ Այնտեղ ձյունը առհասարակ հալչելու սովորություն չունի։ Եվ այս պայմաններում ակնհայտ է, որ այս ճանապարհը, որպես այդպիսին, շահագործելի չի լինելու ձմռանը։ Ի՞նչ է դա նշանակում։ Այստեղից գալիս ենք քաղաքական խնդիրներին։ Դա նշանակում է, որ հայերը ստիպված են լինելու խնդրել ադրբեջանցիներին ձմեռային սեզոնին երթևեկել նախկին՝ սովոր ճանապարհով, որն անցնում է Բերձոր քաղաքով։ Արդյո՞ք Ադրբեջանը հումանիստական այնպիսի իմիջ ունի, որ մենք կարող ենք հուսալ, որ ինքը հենց այնպես թույլ կտա, որ մարդիկ հենց այնպես երթևեկեն։ Արդյո՞ք դա առևտրի առարկա չի դառնա»,- նշում է Նահապետյանը։

Ճանապարհի փոփոխությունը նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Փաստաթղթում ամրագրված ժամկետին մնում է մեկ տարուց քիչ ավելի։

«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- նշվում է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը փորձել և փորձելու է, այսպես կոչված, «Լաչինի միջանցքը» տրամադրելու դիմաց ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Խնդրին Երևանում անդրադարձավ նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ակնարկելով մաքսային պարզեցված ընթացակարգերի մասին։

Թե ինչ է նշանակում այդ պարզեցված ռեժիմը, պաշտոնական աղբյուրները չեն մանրամասնում։ Փոխարենը բանակցությունների ներկա փուլի որոշ մանրամասներ հայտնի են դարձել քաղհասարակությանն ու լրագրողներին։ «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը կիսվում է այդ մանրամասներով։

«Այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի և Ադրբեջանի մի հատվածից մյուս հատված են տեղափոխվելու, իրենք մաքսատուրք չեն վճարելու այդ անցումն իրականացնելու համար։ Միաժամանակ, այնտեղ ուղեկցման հարցն է առաջ եկել, որ ըստ լուրերի՝ ադրբեջանցիների համար ուղեկցում է իրականացնելու հայկական կողմը՝ պլյուս մի հոգի ռուսական ԱԴԾ-ից։ Բայց, փաստորեն, Նախիջևանով անցնող հայ քաղաքացիների համար նման ուղեկցում՝ Ռուսաստանի ԱԴԾ-ի մասնակցությամբ, չի լինելու։ Այսինքն՝ լինելու է զուտ ադրբեջանական ուղեկցում, որը, բնականաբար, կասկած է ներշնչելու քաղաքացիներին։ Եվ չեմ կարծում, որ քաղաքացիներն օգտվեն այդ ճանապարհից։ Փաստորեն, դա a priori փակում է այդ ճանապարհը մեր քաղաքացիների համար»,- նշում է Խուրշուդյանը։

Մյուս կողմից՝ այս փուլում դիտարկվում են Բաքվին ու Անկարային ձեռնտու ուղիները՝ Սյունիքի հարավով, մինչդեռ հայկական կողմի համար կարևոր Տավուշով Ռուսաստան գնացող երկաթուղին, Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, կարծես, առայժմ մնում են անտեսված և չեն դիտարկվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան