Իրանը պատրաստակամություն է հայտնել ՀՀ-ի հետ տարեկան առևտրի ծավալը հասցնել է 1 մլրդ դոլարի

Լուրեր

12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարը պատրաստակամություն է հայտնել ավելացնել Հայաստանի հետ տարեկան առևտրի ծավալը՝ հասցնելով մինչև 1 մլրդ դոլարի։ Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հինգշաբթի Թեհրանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի՝ որպես բարեկամ ժողովուրդի հետ հարաբերություններն ու ՀՀ-ն Իսլամական Հանրապետության գլխավոր հարևանն անվանել։

Ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ Ամիր Աբդոլլահիանը հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ տարեկան առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 մլրդ դոլարի։

Նա նաև անդրադարձել է էներգետիկ և տրանսպորտային ոլորտին՝ որպես հարևան երկրների համագործակցության երկու հիմնական ոլորտներ՝ Հայաստանը բնութագրելով որպես Պարսից ծոցը Սև ծովին կապող միջազգային միջանցքի անփոխարինելի հատված։ Ամիր Աբդոլլահիանը նաև հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային ծրագրերը։

Իրանցի պաշտոնյան կովկասյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ջանքերը համարել է Իրանի գլխավոր առաջնահերթություններից մեկը՝ ասելով, որ Թեհրանը կօգտագործի իր ողջ ներուժը՝ օգնելու կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

Իրանի արտգործնախարարը նաև հույս է հայտնել, որ 3+3 ձևաչափով հանդիպման երկրորդ փուլը մոտ ապագայում կանցկացվի Իրանում։

Տաթև Ֆռանգյան