Եթե ԱՄՆ-ն անտեսեր Ուկրաինայի պատերազմը, Եվրոպայում քաոս կսկսվեր․ Պուտինը կշարունակեր ներխուժել այլ երկրներ․ Ջո Բայդեն

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Եթե Միացյալ Նահանգներն անտեսեր Ուկրաինայի պատերազմը և չաջակցեր Կիևին, «Եվրոպայում քաոս կսկսվեր, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կշարունակեր ներխուժել այլ երկրներ»։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը AP-ին տված հարցազրույցում։

«Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ։ Խոսքն իմ քաղաքական գոյատևման մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե ինչն է լավագույնը ԱՄՆ-ի համար։ Առանց կատակի։ Ի՞նչ տեղի կունենա, եթե ամենագլխավոր ուժը՝ ՆԱՏՕ-ն, աչքերը փակի ռուսական ագրեսիայի դեմ, այն փաստի, որ հարյուր հազարանոց բանակը կհատի սահմանը՝ փորձելով օկուպացնել ու ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի մշակույթը։ Ի՞նչ կլիներ այդ ժամանակ»,- ասել է Բայդենը։

«Վախենամ՝ հաջորդը, որ մենք կտեսնեինք, կլիներ  քաոսը Եվրոպայում։ Դուք կտեսնեիք, որ նրանք առաջ կշարժվեին։ Ի՞նչ տեղի կունենար Լեհաստանում, Չեխիայում ու ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում։ Ի՞նչ կմտածեր Չինաստանը Թայվանի մասին, ի՞նչ կմտածեր ԿԺԴՀ-ն միջուկային զենքի մասին»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը հիշեցրել է, որ Ուկրաինային օգնության ու ընդդեմ ՌԴ-ի պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում ընդունելուց նա նախազգուշացրել է, որ այդ ամենի համար վճարել է պետք։

«Դա անվճար չէ, բայց անգործության հետևանքներն ավելի վատ կլինեին»,- ասել է նախագահը՝ պատասխանելով ԱՄՆ-ում գների բարձրացման մասին հարցին։

«Դուք ինձ հարցնում եք, թե ինչ կասեի Ամերիկայի ժողովրդին, ես կասեի, որ ամբողջ կյանքում եղել եմ արտաքին քաղաքականության մեջ, համոզված եմ, որ եթե թույլ տանք Պուտինին ավելի հեռուն գնալ, նա կանգ չի առնելու»,- եզրափակել է Բայդենը։

Տաթև Ֆռանգյան