Վարչապետ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ
Վաղը՝ մայիսի 9-ի եռատոնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը: «Իմ քայլը» նախաձեռնության տեղեկացմամբ՝ տոնական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վարչապետի կարգավիճակում: