Թուրքիան լիակատար սնանկացման եզրին է․ զգուշացնում է Էրդողանի նախկին համախոհ Ալի Բաբաջանը

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության ղեկավար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է լիակատար սնանկացման եզրին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անկարայում կուսակցության կենտրոնակայանում հանդիպման ժամանակ Բաբաջանը քննադատել է թուրքական կառավարությանը տնտեսության վատ ղեկավարման համար։

«Այսօր ես ուզում եմ ասել, որ մենք, որպես երկիր, սնանկության եզրին ենք, և կոչ եմ անում կառավարությանը՝ անհապաղ կատարել իր պարտականությունները։ Ես անհանգստացած եմ, քանի որ մեր երկրի դեֆոլտի ռիսկը, այն է՝ սնանկության ռիսկը, հասել է աննախադեպ մակարդակի։ Մեր երեխաների ապագան վտանգված է։ Մենք կանգնած ենք տնտեսական և ֆինանսական գոյատևման խնդրի առաջ։ Թուրքիայի վարկանիշն իջել է պատմության մեջ ամենավատ մակարդակին»,- ասել է ընդդիմադիր գործիչը։

Նա նշել է, որ դեֆոլտն ու սնանկությունը նշանակում են, որ Թուրքիան չի կարողանա վճարել իր ներկրած բնական գազի և նավթի համար, սնանկությունը նշանակում է, որ տարրական կարիքները, ինչպիսիք են գազը, դիզվառելիքը, նույնիսկ փողով հնարավոր չի լինի ապահովել։

«Սնանկությունը նշանակում է էլեկտրաէներգիայի համատարած և երկարատև անջատումներ ամբողջ երկրում: Պատկերացրեք, որ էլեկտրաէներգիան անջատված է օրական 6 ժամ, 10 ժամ: Դա է վտանգը: Նրանք չգիտեն։ Սնանկությունը նշանակում է ամբողջական տնտեսական և ֆինանսական կոլապս։ Սնանկություն նշանակում է քաոս»,- ասել է Բաբաջանը։

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փոխել երկրի տնտեսական ու ֆինանսական կառավարումը։

«Արեք այն, ինչ անհրաժեշտ է՝ ողջամտության և գիտության վրա հիմնված տնտեսության և ֆինանսների կառավարման համար։ Անհապաղ նշանակեք որակյալ կադրեր Կենտրոնական բանկում և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտում և մի միջամտեք այս անկախ հաստատությունների գործունեությանը»,- ասել է Բաբաջանը։

Նշենք, որ Ալի Բաբաջանը նախկինում եղել է Թուրքիայի փոխվարչապետը, էկոնոմիկայի, ինչպես նաև ԱԳ նախարարը։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համահիմնադիրներից էր և նրա առաջնորդ ու երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից։ Սակայն Էրդողանի քաղաքականության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Բաբաջանը 2019  թվականին դուրս եկավ իշխող ուժից և 2020-ին հիմնեց իր կուսակցությունը։

Էմմա Չոբանյան