«Գազպրոմ»-ը զգալիորեն կրճատել է «Հյուսիսային հոսք» գազատարով Եվրոպա գազի մատակարարումները

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ռուսական «Գազպրոմը» զգալիորեն կրճատել է «Հյուսիսային հոսք» գազատարով Գերմանիա գազի մատակարարումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունիսի 16-ին ժամը 06.00-ին մղման ժամային ծավալը կազմել է մոտ 2,6 մլն խմ (29 մլն կվտ/ժ), 08.00-ից մինչև 09.00-ն (09.00-10.00 Մոսկվայի ժամանակով) այդ ցուցանիշը հասել է 2,7 մլն խմ-ի ( 30 մլն կիլովատժամ), պարզվում է մոնիթորինգի համակարգից։ Օրական ծավալը հաշվարկելիս, հաշվի առնելով այս տվյալները, վերին շեմը կազմում է 64,8 մլն խմ։

Մինչ այդ՝ հունիսի 14-ին, «Գազպրոմը» հայտարարել էր, որ ավելի քան 40 տոկոսով կրճատելու է մատակարարումները Գերմանիա։ Ենթադրվում էր, որ այն պետք է լիներ օրական ընդամենը մոտ 100 մլն խմ՝ սովորական 167 մլն խմ ծավալի փոխարեն։

Գերմանիայից բացի՝ Ռուսաստանից գազի ծավալների կրճատման մասին հայտնել են Չեխիան և Ավստրիան, ինչպես նաև Ֆրանսիան։ Չեխական CEZ էներգետիկ ընկերության ներկայացուցիչը նշել է, որ սահմանափակումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով: Իր հերթին, ավստրիական նավթագազային OMV ընկերության աշխատակիցը նշել է, որ «Գազպրոմը» տեղեկացրել է մատակարարման նոր իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հրամայեց «անբարյացակամ» երկրների ընկերություններից գազի դիմաց վճարումներ ընդունել միայն ռուբլով։

Էմմա Չոբանյան