Մակրոնը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար
Քաղաքականություն
16.06.2022 | 20:12Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում և բոլոր ձևերով, որպեսզի նա կարողանա դիմակայել Ռուսաստանի գործողություններին, գրում է swissinfo-ն։
«Մենք կշարունակենք աջակցությունը երկարաժամկետ հեռանկարում՝ դրա բոլոր ձևերով։ Ֆրանսիան Ուկրաինայի կողքին է առաջին իսկ օրվանից»,- ասել է Մակրոնը Իրպեն կատարած այցի ժամանակ։
France 24 հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ տարաձայնությունների առկայությունը։
«Այսօր անհրաժեշտ է, որ Ուկրաինան կարողանա դիմակայել և հաղթել։ Մենք միանշանակ ուկրաինացիների կողքին ենք»,- ասել է Մակրոնը։
Էմմա Չոբանյան