Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 15-ից 16-ը

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 13, խարդախության` 11, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 7-ական, ծանր վիրավորանքի՝ 3, անձի առևանգման ու ապօրինի ծառահատման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, սպանության սպառնալիքի, մշակումն արգելված բույսերն ապօրինի աճեցնելու և ծեծի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման և թաղման վայրերն անարգանքի ենթարկելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրությունում։

`