Ողջունում եմ ԵՄ միջնորդությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման համար․ Սալոմե Զուրաբիշվիլի
Քաղաքականություն
16.06.2022 | 17:21Հարավային Կովկասը կարող է դառնալ ավելի կարևոր տարածաշրջան, եթե այստեղ հաստատվի երկարատև խաղաղություն։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բաքվի IX գլոբալ ֆորումում ելույթում։
«Ես ողջունում եմ ԵՄ-ի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- ասել է նա։
Վրաստանի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է աջակցի երկրներին, որոնք արդեն իսկ ԵՄ անդամակցության թեկնածու են, քանի որ դա է համագործակցության ընդլայնման և ամրապնդման ճանապարհը։
«Ուկրաինայում իրավիճակը կրկին ցույց է տվել միջազգային հանրության համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը»,-ասել է Զուրաբիշվիլին։
Հավելենք, որ Բաքվում գտնվող Վրաստանի նախագահը այսօր հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Էմմա Չոբանյան