Ավելացել են մարզիկների և մարզիչների թոշակն ու դրամական մրցանակները

Լուրեր

10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
10.12.2025 | 20:30
«Փաշինյանն ապօրինի միջամտում է». ՀԿ-ները դատապարտում են եկեղեցու հետ կապված վարչապետի քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:23
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համատեղ զորավարժությունների մասին փաստաթուղթ են ստորագրել
10.12.2025 | 20:21
Կառավարությունը նախաձեռնում է համալիր լուծումներ Երևանի խցանումների հաղթահարման համար. տեղի է ունեցել աշխատանքային խմբի առաջին նիստը
10.12.2025 | 20:14
Կառուցենք աշխարհ, որտեղ մարդու իրավունքները կյանքի են կոչվում յուրաքանչյուր օր՝ յուրաքանչյուրի կողմից. ԵՄ բարձր ներկայացուցիչ
Բոլորը

Ազգային Ժողովի նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նախորդ տարվա պետական բյուջեի հաշվետվության շրջանակում ներկայացրել է նաև 2021 թ. սպորտի և երիտասարդության ոլորտներում կատարված աշխատանքները:

Վահրամ Դումանյանն ընդգծել է՝ Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև այս ոլորտները՝ կյանքի կոչելով մի շարք կարևոր միջոցառումներ:

Մասսայական սպորտի խթանման նպատակով անցկացվել են մարզական միջոցառումներ

Զանգվածային (մասսայական) սպորտին ուղղված միջոցառումների շրջանակում 2021 թվականի ընթացքում իրականացվել են սիրողական խճուղային հեծանվավազքի և սիրողական կրոսավազքի՝ ՀՀ Վարչապետի գավաթները, «Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր» զանգվածային մարզական միջոցառումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է 3294 մարդ: Նախարարի խոսքով՝ միջոցառումներն իրականացվել են մարզերում՝ նպատակ ունենալով ներգրավել նաև մարզային բնակչությանը։ Նա նաև նշել է, որ այս տարի կընդլայնվի այս ծրագրերի թե՛ անվանացանկը և թե՛ մասնակիցների քանակը։

Ավելացվել են մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակն ու դրամական մրցանակները

ՀՀ կառավարության որոշմամբ կրկնապատկվել է ՀՀ հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին հատկացվող անվանական թոշակը:

Աճել են մեդալակիր մարզիկներին և մարզիչներին տրվող դրամական մրցանակների չափերը։ Պարգևատրվել են ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողները:

«2021 թվականին իրավական ակտերում կատարված փոփոխությունների արդյունքում 2022 թվականից աճել են ՀՀ հավաքական թիմերի մարզիչների և միջազգային մրցաշարերում բարձր արդյունքների հասած մարզիկների պատվովճարներին և անվանական թոշակներին ուղղված գումարները՝ պայմանավորված ինչպես պատվովճար ստացող չեմպիոնների ցանկում նոր շահառուների ընդգրկմամբ, այնպես էլ տրամադրվող պատվովճարների և պարգևավճարների չափի ավելացմամբ»,- ասել է Վահրամ Դումանյանը:

Ոլորտում իրականացվել են աշխատանքներ նաև օլիմպիական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, բնակչության ֆիզիկական դաստիարակության ապահովման, հաշմանդամային սպորտի զարգացման, ազգային ֆեդերացիաներին, մարզական-հասարակական կազմակերպություններին, ազգային հավաքականներին պետական աջակցության տրամադրման ուղղություններով:

199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե

2021 թ ընթացքում ՀՀ հավաքականների տարբեր տարիքային խմբերում (մեծահասակների, երիտասարդների և պատանիների) մարզիկները, մասնակցելով օլիմպիական խաղերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, նվաճել են ընդհանուր առմամբ 199 մեդալ, որից՝ 55 ոսկե, 57 արծաթե և 87 բրոնզե մեդալ:

Պետական աջակցություն է տրամադրվել նաև հաշմանդամություն ունեցող մարզիկներին, որոնք մասնակցել են 5 միջազգային մրցումների, այդ թվում՝ Տոկիոյի ամառային պարալիմպիկ խաղերին, իսկ հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությունում ընդհանուր հաշվով մեր հավաքականը նվաճել է 3 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։

Միջազգային մարզական մրցաշարերի անցկացում Երևանում

Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է՝ Կառավարության նպատակային քայլերի շնորհիվ Հայաստանը վերադառնում է աշխարհի սպորտային քարտեզ: Այս համատեքստում նախարարն ընդգծել է՝ 2021 թվականին ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանը 2022 թ․ հյուրընկալել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թ. ապրիլին արդեն նախատեսվում է հյուրընկալել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երիտասարդների ներգրավվածության բարձրացմանն ուղղված ծրագրեր

Նախարարի գնահատմամբ՝ երիտասարդության ոլորտում 2021 թվականին իրականացված ծրագրերն ուղղված են եղել հանրային կյանքի տարբեր ոլորտներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը, տեղական և ազգային մակարդակում որոշումների կայացման գործում մասնակցության խթանմանը, ինչպես նաև երիտասարդների ներուժի բացահայտմանը և զարգացմանը։

Այս շրջանակում 2021 թ. իրականացված միջոցառումներից են աշխատաշուկայի կարիքների, սեփական կարողությունների զարգացման հնարավորությունների, երիտասարդության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկման արշավները: Երիտասարդների կարողությունների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել, կազմակերպվել են հայ-վրացական և հայ-ռուսական երիտասարդական ֆորումները:

Հատկանշական միջոցառումներից է նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստի և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական նորարարական մրցույթի եզրափակիչ փուլի անցկացումը ՀՀ 2021 թ. երիտասարդական մայրաքաղաք Կապանում: Այն անցկացվել է 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ին՝ ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած շուրջ 70 ներկայացուցիչների մասնակցությամբ:

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման ծրագիր

Երիտասարդների բնակարանային պայմանների բարելավման առումով էական է «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շարունակումը, որի շրջանակում 2021 թ․դեկտեմբերի 31-ի դրությամբ սուբսիդավորվել է 5475 վարկ՝ ընդհանուր 1,35 մլրդ դրամ ծավալով: