Ուկրաինայում գտնվող երկու ամերիկացիներ կարող են լինել ռուսական գերության մեջ․ ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ուկրաինայում պատերազմին մասնակցող երկու ամերիկացիներ անհետ կորել են և կարող են լինել ռուսական գերության մեջ։ Այս մասին CNN-ին հայտնել են զինվորների հարազատները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ալեքսանդր Դրուքը և Էնդի Հյուինը՝ Ալաբամայից ԱՄՆ ԶՈՒ-ի նախկին զինվորականներ, դադարել են ընտանիքի անդամների հետ կապի դուրս գալ։ Դրուքի մայրը դիմել է կոնգրեսական Թերրի Սյուելին ու հայտնել, որ որդուց մի քանի օր է՝ լուր չունի։ Բաննի Դրուքը պատմել է, որ իր որդին ուկրաինացի զինվորականներին սովորել է՝ ինչպես օգտագործել ամերիկյան արտադրության զենքերը։

«Ալեքսը ցանկանում էր օգնել ուկրաինացիներին ուժեղանալ և պայքարել Պուտինի դեմ»,- ասել է նա Washington Post-ին:

Հյուինի հարսնացու Ջոյ Բլեքն էլ հայտարարել է, որ չունի հաստատում, որ իր փեսացուն ռուսական գերության մեջ է, բայց չի բացառում դրա հնարավորությունը։ Երկու կանայք էլ պատմել են, որ վերջին անգամ իրենց հարազատների հետ խոսել են հունիսի 8-ին, երբ տղամարդիկ իրենց պատմել են, որ գնում են առաջադրանք կատարելու։

Եթե ​​նրանց հարազատների մտավախությունները հաստատվեն, ապա Դրուքը և Հյուինը կդառնան առաջին ամերիկացիները, որոնք գերի են ընկել Ուկրաինայում։

Պետքարտուղարության ներկայացուցիչն էլ ասել է, որ ԱՄՆ իշխանությունները տեղյակ են Ուկրաինայում գերեվարված ԱՄՆ երկու քաղաքացիների մասին չհաստատված տեղեկություններից և կապի մեջ են Կիևի իշխանությունների հետ։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին էլ ասել է, որ եթե դա ճիշտ լինի, ամեն ինչ կանեն՝ նրանց տուն վերադարձնելու համար։ Նա նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խորհուրդ չի տալիս ամերիկացիներին գնալ Ուկրաինայում կռվելու։

Էմմա Չոբանյան