Էրդողանի գլխավորած կուսակցությանը ընտրություններում չի հաջողվի ստանալ երիտասարդության քվեն․ հետազոտություն

Լուրեր

28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
28.07.2026 | 14:41
Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել․ տրանսպորտային հաղորդակցությունը խափանվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 14:30
ՌԴ Արտաքին հետախուզությունը հայտարարել է, թե ԵՄ-ն դեպի իրեն է գրավում Հայաստանին, սակայն «օգնել չի կարող»
28.07.2026 | 14:25
Պալատը դատապարտել է Ծառուկյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանին հեռացնելն ու որպես վկա հրավիրելը
28.07.2026 | 14:24
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում և մենամարտ կանցկացնի Երևանում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.07.2026 | 14:16
Օդեսայում մեքենայի պայթյունի հետևանքով տղամարդ է վիրավորվել․ մեքենան զինվորականի է պատկանում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությանը  չի հաջողվում ստանալ երկրի երիտասարդության ձայները։ Այս մասին  հայտարարել է MAK Consulting ընկերության ղեկավար Ալի Կուլաթը, գրում է Ահվալ գործակալությունը։

Ըստ նրա՝ Թուրքիայում կառավարության քաղաքականությունից դժգոհ են հատկապես 18-30 տարեկանները։

«Նույնիսկ ԱԶԿ-ի որոշ ղեկավարների երեխաները չեն քվեարկի կուսակցության օգտին»,-ասել է Կուլաթը հարցազրույցում։

Էրդողանին սպասվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ մինչև հաջորդ տարվա հունիս՝ հանրային աջակցության անկման պայմաններում։ Թուրքիայի նախագահի տնտեսության կառավարումը հարված է հասցրել նրա կառավարության ժողովրդականությանը:

«Ես դեռ չեմ հանդիպել մեկին, ով նախկինում չէր քվեարկել ԱԶԿ-ի օգտին, բայց մտածում է քվեարկել նրա օգտին այս ընտրություններում»,-ասել է Կուլաթը՝նշելով, որ հատուկ աշխատում է երիտասարդ ընտրողների հետ։

Նա նշել է, որ արվարձաններում մարդիկ այնքան էլ երջանիկ չեն։ Հստակ կարելի զգալ ձայների կորուստը մարդկանց մեկ երրորդի մոտ, որոնք նախկինում քվեարկել են ԱԶԿ-ի օգտին։  Կուլաթը նշել է, որ MAK-ի հարցումները Թուրքիան բաժանում են ութ շրջանների՝ յոթ աշխարհագրական շրջանների և Ստամբուլի։ Ըստ այդմ էլ՝ ԱԶԿ-ն չի կարողանում առաջատար դիրք գրավել որևէ տարածաշրջանում 18-29 տարեկան ընտրողների շրջանում:

«Երիտասարդների կարծիքով՝ ԱԶԿ-ի քաղաքականությունը բավարար չէ»,- ասել է նա։

Հավելենք, որ Թուրքիայում 1980-ից 1999 թվականներին ծնվածները կազմում են ընտրողների 32,6 տոկոսը՝մոտ 18,4 միլիոն մարդ։

Էմմա Չոբանյան