Երևանի գետնանցումների երեկն ու այսօրը․ ի՞նչ է փոխվել Factor TV-ի նկարահանումներից 5 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.02.2026 | 21:12
Դեյվիդ Ալենը նշանակվել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
06.02.2026 | 21:00
Քոչարյանը սպառնալիք է դիտարկում Թրամփի ուղին. ո՞նց է ՌԴ-ին բերում՝ կպցնում․ որ ընդհանրապես չլինի՞ այդ ծրագիրը․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:50
ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. նրան նոտա է հանձնվել
06.02.2026 | 20:41
Սննդի առաքիչը պարտավոր է ունենալ սանիտարական գրքույկ
06.02.2026 | 20:30
Փաստաթուղթ՝ Մոսկվայից․ երբ «ուղղափառ» բառը հայտնվեց «առաքելական»-ի կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Քրիստոսից հետո՝ հայ կնոջ արձա՞ն․ «կնամեծար» Ծառուկյանի իրական դեմքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 20:15
Օմանում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
06.02.2026 | 20:09
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
06.02.2026 | 20:00
Ալեն Սիմոնյանը Լավրովին պիտի՛ հարցներ՝ 165 մլն դոլարը ՀՀ-ում ինչպե՞ս եք ծախսելու․ սպառնալիքը դա է, ոչ՝ ԵՄ-ի 12 մլնը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:45
Գույքահարկը հասավ իր պիկին․ ինչքան եք վճարելու 2026-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:34
Ադրբեջանի և Իրանի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
06.02.2026 | 19:29
5 տարի հետախուզվող անձինք հայտնաբերվել են․ տղամարդիկ կալանավորված են
06.02.2026 | 19:15
Քոչարյանը և Սարգսյանը հասունացրել են պատերազմը՝ փոխանցել Փաշինյանին, որը չկանխեց․ ինչպես են իրավիճակ փոխելու նրանք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 19:14
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
06.02.2026 | 19:00
Կեղծ ահազանգել են ԲԿ և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո հափշտակել տերմինալը․ ՔԿ
Բոլորը

Factor TV-ն Մաշտոցի պողոտայի սկզբնամասի՝ հայտնի «Ձկան խանութի» հարակից գետնանցումում 5 տարի առաջ արված նկարահանման ժամանակ արձանագրել էր, որ դեռևս 2013-ին համայնքային բյուջեից հատկացված 19 միլիոն դրամով պիտի փոխվեին հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվեր առաստաղը, լուծվեր անցման ջրամեկուսացման խնդիրը, տեղադրվեին անձրևորսիչ նոր ցանցեր, իրականացվեին ջրընդունիչ հորերի մաքրման աշխատանքներ։ Թեման մեր օրերում նորից լայն քննարկման առարկա դարձավ այն բանից հետո, երբ քաղաքապետարանը հայտնեց, որ մաքրման և լվացման աշխատանքներ են իրականացվել գետնանցումում։ 5 տարվա ընթացքում մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գետնանցումում, կարելի է ասել, ոչինիչ չի փոխվել․ Ինչպես տարիներ առաջ էին քաղաքացիները մեր տեսախցիկի առաջ բողոքում, այնպես էլ հիմա։ Նրանք նշում են՝ թեև որոշակի փոփոխություն նկատել են, բայց խնդիրը դրանով չի լուծվում։

Երեկոյան ժամերին այստեղով անցնելը, մեղմ ասած, անվտանգ չէ։ Մեր զրուցակիցները մեկ ուրիշ հարց են բարձրացնում․ կա՛մ լուսավորություն չկա, կա՛մ շատ թույլ է, քանի որ լամպերն էլ հաճախ գողանում են։

Զբոսաշրջիկներից ենք հետաքրքրվում, նրանք ևս ասում են՝ գետնանցման բարեկարգման կարիք կա․ «Կարծում եմ՝ պատրաստվում են այստեղ ինչ-որ նոր բան կառուցել։ Հուսով եմ՝ սա վերակառուցման փուլում է»։

Գետնանացումում հանդիպեցինք նաև «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին։ Ասաց՝ մոտակայքում է ապրում և օրերն է հաշվում, թե երբ է այն վերջապես նորոգվելու։

«Սա քաղաքի կարևորագույն մասն է, պետք է լուծել շատ շտապ, ազգային ամոթ է, պետք է օր առաջ փոխվի, քաղաքի մաս դառնա»,- նշեց Խզմալյանը։

Ըստ նրա՝ գետնանցումում գարշահոտությունը նորություն չէ, իսկ նման խնդիրները լուծելիս հաճախ մասնավորն ավելի լավ է գործում, քան պետությունը։

Խնդիրը վերջերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բարձրացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ գետնանցումների վիճակը լուրջ անհարմարություն է պատճառում նաև զբոսաշրջիկներին։ Բագրատյանին արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը․ «Այս պահի դրությամբ քննարկում ենք, որպեսզի մրցույթ հայկտարարենք ու մասնավորի տանք»։

Փակ շուկայի գետնանցումում վիճակն ավելի վատ էր, գարշահոտությունն՝ ավելի սուր։ Այստեղ, ինչպես նախորդում, թեքահարթակներ չկան, և տեղաշարժման սահմանափակումներ ունեցողների համար գետնանցումն անմատչելի է։

Քաղաքացիներն էլ ասում են՝ երեկոյան ժամերին այստեղով անցնելիս վախենում են, քանի որ կա՛մ լուսավորություն չի լինում, կա՛մ շատ թույլ է։ Մեր նկարահանման ընթացքում մի քաղաքացի վայր ընկավ․ պատճառը ջրահեռացման համակարգի վնասցված ճաղավանդակն էր։ Այս դեպքում ամեն ինչ, բարեբախտաբար, ավարտվեց առանց վնասվածքների։

Քաղաքապետը հունիսի 3-ին ասել էր, որ հանձնարարել է այս գետնանցման լուսավորությունը վերականգնել և մաքրել, որից հետո երկու շաբաթվա ընթացքում մրցույթ կհայտարարվի և տարածքը կբարեկարգվի։

«Փակ շուկայի գետնանցման համար երկու շաբաթվա ընթացքում մրցույթ կհայտարարվի: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այն համայնքի կողմից բարեկարգվի, այս պահի դրությամբ նախագիծը կա»,- ասել էր քաղաքապետը։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ գետնանցումներն աղբից ազատելու նաև՝ սանմաքրում ապահովելը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկինը և կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներինն է։ Վստահեցրին՝ ամռան ամիսներին գետնանացումներն ավելի հաճախ են մաքրվելու, մինչև վարձակալներ կգտնեն։ Ի դեպ, վերջին անգամ Լուսավորիչ փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանացումը մասնակի բարեկարգվել էր 2020 թվականին քաղաքապետարանի նախաձեռնությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան