Զելենսկին հրավիրվել է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Լուրեր

18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ կունենա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, որը տեղի կունենա հունիսի 28-30-ը Մադրիդում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Korrespondent-ը։

«Նախագահ Զելենսկին կհրավիրվի Մադրիդի գագաթնաժողովին։ Նա դիմելու է բոլոր առաջնորդներին, երբ մենք միասին հանդիպենք ամսվա վերջին»,- ասել է նա դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Ստոլտենբերգը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդներն «անձնապես կողջունեն Զելենսկիին, բայց եթե դա հնարավոր չլինի, նա կխոսի տեսակոնֆերանսի միջոցով»։

«Մենք անհամբեր սպասում ենք Զելենսկու ելույթին»,- հավելել է նա։

Ստոլտենբերգը նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները երեկոյան կհայտարարեն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին, որը կներառի ծանր սպառազինություն և հեռահար հրետանի։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն ծրագրում է ուկրաինական բանակը հետխորհրդային զինատեսակներից անցկացնել դաշինքի զինատեսակներին։

Տաթև Ֆռանգյան