Ֆրանսիայում ոստիկանությունը կանխել է Ալիևի ռեժիմի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ հերթական հարձակումը

Լուրեր

06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի քննադատ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր  Մուհամմադ Միրզալիի նկատմամբ հերթական մահափորձn է կատարվել։ Ադրբեջանական Թուրան գործակալությունը, վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության, հայտարարությունը նշում է, որ հունիսի 14-ի առավոտյան Անժե քաղաքից ոչ հեռու ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու։ Նրանք կասկածվում են բլոգեր Միրզալիի սպանության փորձի մեջ։ Երկու տղամարդիկ ձերբակալվել են մաքսատանը։ Նշվում է, որ մեկը ատրճանակով զինված ադրբեջանցի է, մյուսը՝ թուրքական ծագմամբ մոլդովացի։ Երկուսն էլ եղել են Լեհաստանում գրանցված ավտոմեքենայում։

Կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելիեի տեղեկություններով՝ փաստերը ցույց են տալիս, որ բլոգերի դեմ նոր մահափորձ է կազմակերպվել, որն արդեն թվով երրորդն է։

Նշվում է, որ Կալաշնիկով ինքնաձիգով մարդու նկարը ուղեկցվում է հստակ սպառնալիքով՝ Ես այստեղ եմ։

Միրզալիի դեմ նախկինում արդեն երկու մահափորձ եղել է։ 2021 թ-ի մարտին Նանտի կենտրոնում  մի խումբ  տղամարդիկ հարձակվել ու դանակով հարվածներ հասցրել՝ փորձելով անգամ  կտրել նրա լեզուն։ Ապրիլի վերջին հարձակման համար դատապարտվել էր չորս տղամարդ, երեքը՝ ադրբեջանցի։

Բլոգերի դեմ Ֆրանսիայի դատարաններում հայցեր են ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հարազատները։ Անցյալ շաբաթ երկրի էկոնոմիկայի նախկին փոխնախարարի կողմից նրա դեմ զրպարտության վերաբերյալ հայցը մերժվել է։ Բլոգերը իր դեմ մահափորձերի կազմակերպման մեջ մեղադրում է Ադրբեջանի իշխանություններին։

Էմմա Չոբանյան