Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին կհայտարարի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության դիմումների վերաբերյալ որոշումը

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին պետք է իր կարծիքը ներկայացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածու երկրների կարգավիճակ ստանալու դիմումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ  Էրիկ Մամերը, գրում է swissinfo-ն։

«Ես մամուլում տեսա, որ, իբր, հանձնաժողովը երեկ արդեն որոշում է կայացրել: Սա ապատեղեկատվություն է: Երեկ հանձնաժողովը ոչինչ չի որոշել, վերլուծական բանավեճ է անցկացրել՝ խորհրդի անդամներին թույլ տալով արտահայտել իրավիճակի վերաբերյալ իրենց պատկերացումը: Եվ դա այն նպատակով, որ պատրաստվի որոշումը, որը կհայտարարվի ուրբաթ՝ հունիսի 17-ին»,- ասել է խոսնակը։

Նա նշել է, որ կոլեգիան պատրաստվել է բանավեճերին, հանձնաժողովն ավարտում է որոշման մասին փաստաթղթերը։ Հինգշաբթի տեղի է ունենալու կաբինետների տնօրենների նիստ՝ հաստատելու, թե արդյո՞ք ամեն ինչ պատրաստ է խորհրդի ուրբաթ օրվա օրակարգի հետ կապված։ Ուրբաթ կոլեգիայում բանավեճ կլինի և եզրակացությունը կհրապարակվի։

Հանձնաժողովի եզրակացությունից հետո ԵՄ անդամ երկրները պետք է քննարկեն հարցը, թե որքանո՞վ են համոզիչ Եվրահանձնաժողովի փաստարկները որոշման վերաբերյալ։

Էմմա Չոբանյան