Էրդողանի՝ նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելը հակասահմանադրական է․ ԶԼՄ-ներ

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող իր թեկնածությունն առաջադրել առաջիկա նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է թուրքական Cumhuriyet-ը։

Մասնավորապես, հրապարակման համաձայն, 2017 թվականի հանրաքվեով կատարված փոփոխություններով միևնույն անձը չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու անգամից ավելի ժամկետով։

Նշվում է, որ այդ հանրաքվեն հակասում էր Սահմանադրության ոգուն և փիլիսոփայությանը։ Սահմանադրական փիլիսոփայության ու իրավունքի առումով նման հանրաքվե չպետք է անցկացվեր։

Ըստ հրապարակման՝ 2017 թվականի հանրաքվեն անցկացվել է ոչ թե նոր Սահմանադրության, այլ գործող Սահմանադրության որոշ հոդվածների փոփոխության տեսքով։ Հետևաբար, յուրաքանչյուր կետ, որը չի փոխվում, միշտ վավեր է:

101-րդ հոդվածը, որը վերաբերում է նախագահի ընտրությանը և ընդունվել է 2007 թվականի հանրաքվեով, սահմանում է, որ նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։ Այն կանոնը, որ անձը կարող է Հանրապետության նախագահ ընտրվել երկու անգամից ոչ ավելի, ընդունվել է նաև 2017 թվականին։ 101-րդ հոդվածը, որը սահմանում է նախագահի ընտրությունը համընդհանուր ընտրական իրավունքով, առաջին անգամ կիրառվել է 2014 թվականի օգոստոսի ընտրություններում, երկրորդ անգամ՝ 2018 թվականի հունիսին։

Արդյունքում Էրդողանը, որը երկու անգամ նախագահ է ընտրվել 2014 և 2018 թվականների ընտրություններում, փաստորեն, հիմա չի կարող առաջադրվել։ Սակայն նա կարող է առաջադրել իր թեկնածությունը միայն այն դեպքում, եթե խորհրդարանը ընդունի որոշում «ընտրությունների թարմացման» վերաբերյալ։ Դրա օգտին պետք է քվեարկի խորհրդարանի 600 պատգամավորներից առնվազն 360-ը, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև նրան սատարող «Ազգայնական շարժում» կուսակցությունը չունեն այդքան մանդատ։ ԱԶԿ-ն ունի 286 մանդատ, իսկ ԱՇԿ-ն՝ 48։

Ըստ հրապարակման՝ Էրդողանը կարող է այդ դեպքում արտահերթ ընտրությունների անցկացման որոշում կայացնել և լեգիտիմացնել իր թեկնածության առաջադրումը։

Հավելենք, որ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու իշխող ուժի կողմից։

Էմմա Չոբանյան