«Ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման օրը». ինչ խոստումներ տվեց ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ազգային ժողովի հատուկ նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր հիմնական ելույթն սկսեց Շուշի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված շնորհավորանքով:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին և հայ ժողովուրդն այնքան ոգևորված են, որքան Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն առավել քան վստահություն ունեն դեպի ՀՀ ապագան, քան երբևէ:

Մեր երկրում իրականացված ոչ բռնի  թավշյա հեղափոխությունը զարմացրել ու հիացրել է ամբողջ աշխարհին, Հայաստանի և հայ ժողովրդի վարկանիշն այսօր ավելի բարձր է, քան երբևէ։ Այսօր Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն ավելի ծանրակշիռ է, քան երբևէ, ինչը մենք պետք է ծառայեցնենք ՀՀ շահերին»,- հայտարարեց Փաշինյանը:

Բուն ելույթում ընդգծեց, որ նոր կառավարության խնդիրն է լինելու Հայաստանում օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրությունների արդյունքներն այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ: Արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր ուզած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան և վերջ»,- վստահեցրեց Փաշինյանը:

 Վարչապետի թեկնածուն հորդորեց չկասկածել՝ թեկուզ անցումային ժամանակահատվածում նոր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու. «Եվ ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ այս ամենը իրականացվելու է առանց վենդետաների: Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում»:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ղարաբաղյան խնդրի խաղաղ, միջազգային իրավունքի հիման վրա կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն, կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի և դրա իրացման միջազգային ճանաչումը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առումով մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին, որը աշխարհասփյուռ հայության գործունեության կարևոր ուղղությունը պետք է դառնա»:

Վարչապետի թեկնածուն նաև նշեց, որ ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պատրաստ է բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով այն սկզբունքային դիրքորոշումը, որոնց մասին ինքը հիշատակեց: «Հարկ եմ համարում, սակայն, ընդգծել՝ բանակցությունները չեն կարող լիարժեք արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցել հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992 թվականի մանդատով»,- հավելեց Փաշինյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: