Մոսկվան խնդիրներ ունի նոր մարտունակ ստորաբաժանումների ձևավորման հարցում․ արևմտյան վերլուծաբաններ

Լուրեր

10.07.2026 | 02:01
ԱԱ-2026․ Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 23:46
Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
09.07.2026 | 23:35
Միայն հասարակության և քաղաքական ուժերի միասնական դիմակայությամբ է հնարավոր կանխել աղետը. «Մայր Հայաստան»-ը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման առնչությամբ
09.07.2026 | 23:14
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն
09.07.2026 | 23:00
Արևմտյան Եվրոպայում դիտարկումների պատմության ամենաշոգ հունիսն է գրանցվել․ Գերմանիայում հունիսյան շոգից ավելի քան 5000 մարդ է մահացել
09.07.2026 | 22:52
Կոնֆերենցիաների լիգա․ «Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց Մալթայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 22:44
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
09.07.2026 | 22:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.07.2026 | 22:17
ՄԱԿ-ին հայտարարություն է ներկայացվել՝ Ադրբեջանում բանտարկված 9 կին լրագրողներին ազատ արձակելու կոչով
09.07.2026 | 22:04
Կոնֆերենցիաների լիգա․ «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:55
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են կրթության, մշակույթի և Ֆրանկոֆոնիայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
09.07.2026 | 21:42
ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին Էրդողանի արտասովոր նվերը Եվրոպայում մաքսային ստուգումների պատճառ է դարձել
09.07.2026 | 21:27
Սոֆիա Բաղրամյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
09.07.2026 | 21:19
«Ուիմբլդոնի» կանանց մրցաշարում հայտնի են եզրափակիչի մասնակիցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.07.2026 | 21:07
Մանվել Վարդանյանը՝ մինչև 10 տարեկանների Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բոլորը

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) գնահատմամբ՝ ռուսական ուժերը շարունակում են դժվարություններ ունենալ լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներ ստեղծելու հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ISW-ն բերում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության եզրահանգումները, որոնց համաձայն՝ ռուսական բանակում բրիգադների և գնդերի հիման վրա փորձում են ստեղծել երրորդ գումարտակի տակտիկական խմբեր, մինչդեռ սովորաբար կարելի է ստեղծել միայն երկուսը, և նույնիսկ դա բազային ստորաբաժանումները թողնում է խիստ թերի անձնակազմով:

Բրիտանացի զինվորականները կարծում են, որ այս երրորդ խմբերը նույնպես, ամենայն հավանականությամբ, թերզարգացած կլինեն և կապավինեն նորակոչիկներին ու մոբիլիզացված պահեստազորին, արդյունքում նրանք չեն ունենա սովորական մարտական ​​հզորությունը:

ISW-ի գնահատմամբ՝ ռուսական ռազմական արշավի հիմնական նպատակը մնում է Արևելյան Ուկրաինան, և այդ շրջանակներում Մոսկվան նախատեսում է շրջափակել ուկրաինական ուժերն Արևելյան Ուկրաինայում և ամբողջությամբ գրավել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները։

Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն հետագայում հետ մղել ուկրաինական զորքերը Խարկովի մարզի հյուսիս-արևելքում՝ կանխելու հետագա առաջխաղացումը դեպի Ռուսաստանի հետ սահման:

ISW-ի վերլուծաբանները նշում են, որ ռուսական իշխանություններն օգտագործել են Ռուսաստանի օրը՝ օկուպացված տարածքներում վարչական վերահսկողությունն է՛լ ավելի ուժեղացնելու համար:

Էմմա Չոբանյան