Այլ ճանապարհ, քան իշխանության և ընդդիմության հաշտությունն է, ես չեմ տեսնում. Աշոտ Բլեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իշխանությունը ոչ թե պետք է ինքնահիացում ունենա, այլ պետք է մտածի ավելի մեծ թվով մարդկանց օգտակար լինելու մասին: Իշխանությունը կա´մ պետք է հաշտություն հաստատի, կամ ցույց տա, որ օխտը կորածի մինն էր, ուղղակի աղմկարար: Ես ներքաղաքական կյանքը կարգավորելու այլ ճանապարհ չեմ տեսնում, քան իշխանության և ընդդիմության հաշտությունը: Այդ հարցում հանրությունն էլ պետք է գործոն լինի, պետք է ավելի կտրուկ արձագանքի այս երկուսի քայլերին: Հանրությունն իր գործողությունները պետք է կառուցի ոչ թե վրեժի, այլ հեռանկարի վրա»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը: Նրա խոսքով` հանրությունը չի կարող չկողմնորոշված մնալ, այն վաղուց պետք է ունենար իր պահանջները.

«Եթե մեր հանրությունը պահանջատեր լիներ, վերջին 10-20 տարին այսպես չէին ընթանա, էլ չեմ ասում, որ անկախության գաղափարը կգնահատվեր: Թե չէ մեր հասարակությունը դարձել է դատախազ, ինքն իրեն հայացք չի ուղղում, «գյալաջի» է անում, որից ոչ մի օգուտ չկա: Մեր հանրությունը պետք է օր առաջ ուշքի գա, այլապես բոլոր հնարավոր ժամկետները մսխվել ու վատնվել են»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև մեր հանրակրթության խնդիրներից. «Այն ժամանակը, որը տրվում է պարտադիր 12-ամյա կրթությանը, կրթության ձևական, տափակ, ժամանակ խլող, կեղծ եղանակներին, ես կփոխարինեի ակտիվ, ոչ ֆորմալ կրթության եղանակներով, կհամակցեի առկա, առցանց, հեռավար կրթության ձևերը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան