Կանադան 328 մլն դոլարի ռուսական ակտիվներ է արգելափակել

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

Կանադան արդեն 412․1 մլն կանադական դոլարի չափով (328 մլն ԱՄՆ դոլար) ռուսական ակտիվներ է արգելափակել։ Այդ միջոցները եղել են ռուսական հաշիվներում կամ հայտնվել են պատժամիջոցների ենթարկված անձանց հետ կապված գործարքներում, ասվում է Կանադայի դաշնային ոստիկանության կայքում հրապարակված հաղորդագրությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Փետրվարի 24-ից հունիսի 7-ը Կանադայում ակտիվները՝ շուրջ 123,031,866.85 կանադական դոլարին համարժեք գումարով, սառեցվել են, իսկ 289,090,090.74 դոլարին համարժեք գործարքները՝ արգելափակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այս թվերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն դեռևս չի կարող տրամադրվել՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պատճառով, սակայն տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Հունիսի 8-ին Կանադան հայտարարեց ռուսական նավթագազային հատվածի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին Կանադան արդեն պատժիչ միջոցներ է կիրառել Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից 1070 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ ընկերուհու՝ մարմնամարզության նախկին օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևայի նկատմամբ։