Ֆինլանդիայի պետական լրատվամիջոցն Էրդողանին բռնապետ է անվանել

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Ֆինլանդիայի հանրային YLE լրատվականի տնօրեն և գլխավոր խմբագիր Ջոուկո Ջոկինենը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջները՝ դադարեցնելու «ահաբեկիչների առաջնորդների» հետ հարցազրույցները՝ դրանք բնութագրելով որպես «բռնապետի զառանցական երևակայություն», գրում է Euractiv-ը։

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը համաձայնության համար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախապայմաններից մեկն էլ այն է, որ երկրների հանրային հեռարձակողները պետք է դադարեցնեն «ահաբեկիչների առաջնորդների» հետ հեռուստահարցազրույցներ վարել: Էրդողանը նման հայտարարություն էր արել հունիսի 8-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ մամուլի ասուլիսում։

«Աշխարհը չի փոխվի՝ փորձելով օգտագործել լրատվամիջոցները և խոսքի ազատությունը»,- ասել է Ջոկինենը YLE-ի կայքում:

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեքքա Հաավիստոն ևս իր աջակցություն է հայտնել։

«Ֆիննական հեռարձակող ընկերությունը, ինչպես երկրի բոլոր լրատվամիջոցները, վայելում է մամուլի ամբողջական ազատությունը: Դա, իհարկե, անձեռնմխելի բան է Ֆինլանդիայում»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան