Մանրամասներ Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցից. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
15.10.2026 | 18:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խուսափեց Բաքվում պահվող գերիների մասին հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:05
ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել խորհրդարանական զարգացման վերաբերյալ
15.10.2026 | 17:54
Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ կառավարական շենքեր են հրկիզվել․ ուսանողները միացել են հակակառավարական շարժմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:42
Մոլդովական FlyOne-ը դուրս է եկել հայկական ավիաընկերությունից․ ովքե՞ր են նոր բաժնետերերը
15.10.2026 | 17:34
Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարարն ու այլ երկրների ներկայացուցիչներ Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել են դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 17:23
Ռուսաստանը դիմումներ չի ստացել TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ․ Լավրով
15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տիրող իրավիճակից, այդ թվում և՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար-ՌԴ նախագահ հեռախոսազրույցից։ Պարզում է՝ Պուտինը ցանկացել է «անձամբ» տեղեկանալ, թե ինչ վիճակ է Հայաստանում, և ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ Կարեն Կարապետյանը։ Վերջինս Վլադիմիրովիչին տեղեկացրել է, որ ամեն բան նորմալ է, և իրենց կհաջողվի մեկ-երկու օրից իրավիճակը «ստաբիլացնել», ամեն ինչ կարգավորել, ինչը, փաստորեն, չի հաջողվել, և Ռուսաստանն ստիպված է եղել էմիսարներ ուղարկել Հայաստան՝ հանձինս Զատուլինի, որպեսզի իրավիճակը «ֆորպոստում» դուրս չգա վերահսկողությունից։

 Հիշենք, որ կրեմլյան և հայաստանյան կառավարական կայքերը տեղեկատվություն էին տարածել, որ Պուտինն այդ հեռախոսազրույցում նշել էր․ «Ճգնաժամային իրավիճակի կարգավորումը Հայաստանում պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում և 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա», ինչը դե ֆակտո աջակցություն էր Կարեն Կարապետյանին և ինչը վատ ընկալվեց մեր հասարակության կողմից։ Ի դեպ, մեր տեղեկություններով, շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում մի վերջին անգամ հավաքվել է այսօր գործող կառավարությունը՝ հրաժեշտի ճաշկերույթի։

Բացի մի քանի հոգուց, բոլորը եղել են հանգիստ և թիմով հեռանալու որոշմամբ։ Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Կարեն Կարապետյանի ամենահաջողված կադր՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, որի մասին ասում էին, թերևս, կմնա։ Իսկ Դավիթ Տոնոյանը, մեր տեղեկություններով, որոշել է չընդունել պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը, «եթե գործող կառավարությունից միայն իրեն առաջարկեն մնալ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: