Եվրահանձնաժողովը կառաջարկի Ուկրաինային ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ, սակայն որոշ երկրներ դեմ են․ Bloomberg

Լուրեր

15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
Բոլորը

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթվա սկզբին պաշտոնապես կառաջարկի Ուկրաինային տալ ԵՄ անդամ  թեկնածու երկրի  կարգավիճակ, սակայն դա լինելու է Կիևի նկատմամբ որոշակի պայմանների ու պահանջների առաջադրմամբ, մասնավորապես, կոռուպցիայի ու օրենքի գերակայության ապահովման առումով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Եվրահանձնաժողովի երաշխավորումը կարևոր փուլ է, սակայն կարգավիճակի վերաբերյալ որոշումը կայացնելու են  ԵՄ երկրների ղեկավարները, և այդ երկրներից մի քանիսը, մասնավորապես, Նիդեռլանդները և Դանիան, կարծում են, որ Ուկրաինան պատրաստ չէ։  Հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովում կքննարկվի Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԵՄ երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ Բալթյան երկրները, Լեհաստանն ու Իտալիան կողմ են  Ուկրաինային բարոյապես աջակցելուն ու  կարգավիճակ տալուն։ Գերմանիան, ըստ Bloomberg-ի, առաջարկում է պայմանական կարգավիճակ տալ որոշակի պահանջների կատարման խոստումով։

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան նախօրեին լրագրողներին ասել է, որ կարգավիճակի տրամադրմանը դեմ են երեք երկիր, սակայն կոնկրետ երկրերի մասին է խոսքը՝ նա հրաժարվել է նշել։

 

Էմմա Չոբանյան