Սերգեյ Լավրովն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
15.05.2026 | 20:11
«Ես ուրիշ բան կավելացնեի, ինքը, ոչ թե համբալ է, այլ Ալիևի համբալն է»․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:00
Իքիբիր, ջուր ծեծոցի, արԾակախնդիր, դեղորՅաք, հաղթաՐշար․ քարոզարշավային շաբաթվա բոցերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:53
«Ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ հավաքին»․ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:41
«Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն հայկական ձեռնարկություններում. ՍԱՏՄ
15.05.2026 | 19:31
Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 19:19
Հայաստանի և Ղազախստանի ԱԳՆ-ների միջև անցկացվել են խորհրդակցություններ
15.05.2026 | 19:04
Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի հավաքական
Բոլորը

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

ԱԳՆ տեղեկացմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների քննարկման օրակարգն ընդգրկում էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 30 տարիների ընթացքում հայ-ռուսական միջպետական ​​հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային համագործակցության որակապես նոր մակարդակի, որն առանձնանում է ամենաբարձր և բարձր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությամբ:

Կողմերն անդրադարձ են կատարել տարաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանն առանցքային դերը 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում։ Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեության առանցքային նշանակությունը՝ ինչպես սադրանքների կանխման և Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, այնպես էլ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի ամրապնդման գործում։ Այս համատեքստում Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի մերձակայքում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի կողմից խախտված ստատուս-քվոն կվերականգնվի։

Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել ՌԴ միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Ռուսաստանի հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանի անվտանգության, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղություններով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավորությունները:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրն առավոտյան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: