Էրդողանը սպառնացել է Հունաստանին ու նախազգուշացրել «չկրկնել մեկ դար առաջվա սխալները»

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր կրկին սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին։ Էրդողանը կոչ է արել Աթենքին հարգել միջազգային իրավունքի նորմերը և հրաժարվել զենք տեղակայել կղզիներում, որոնք ունեն «ապառազմականացված գոտու» կարգավիճակ, գրում է Անադոլու գործակալությունը։

«Թուրքիան հետ չի կանգնի Էգեյան տարածաշրջանում իր իրավունքներից, իսկ կղզիների «ապառազմականացման» հարցում պատրաստ է բոլոր քայլերը ձեռնարկել՝ հիմնված միջազգային պայմանագրերի տառի վրա։ Դադարեցրեք կղզիներում զենքի տեղակայումը: Ես չեմ կատակում»,-ասել է Էրդողանը։

Նա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցերը  Թուրքիային մոտ գտնվող հունական  կղզիներ «զբոսաշրջային ճամփորդություն» է անվանել։

«Նմանատիպ գործողությունները ոչնչի չեն բերի։ Թուրքիան չի ձգտում ոտնահարել այլ երկրների իրավունքները, սակայն դրա հետ մեկտեղ թույլ չի տա իր ուղղությամբ հարձակումներ։ Նախազգուշացնում ենք Հունաստանին՝ մի՛ կրկնեք մեկ դար առաջվա սխալները և ձեզ սին հույսերով մի մխիթարեք»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ օրերս Էրդողանը հայտարարել էր, թե Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն իր համար «այլևս գոյություն չունի», և նրան մեղադրել էր ԱՄՆ կատարած այցի ժամանակ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արգելափակելու փորձի մեջ։

Էմմա Չոբանյան