ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Հարությունյանը

Լուրեր

15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ս.թ. հունիսի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Դավիթ Վլադիմիրի Հարությունյանը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Դավիթ Հարությունյանը ծնվել է 1985թ-ին: 2001-2006թթ. սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, 2006-2008թթ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2009թ. սովորել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավագիտության և դիվանագիտության դպրոցում: 2011-2013թթ. ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում անցել է դոկտորանտուրա՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան:

Դավիթ Հարությունյանը 2004-2005թթ. աշխատել է «ԱՍՔ» ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ, 2005-2007թթ.՝ «Քեյ Փի Էմ Ջի Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով խորհրդատու, 2007-2011թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանության գծով ավագ խորհրդատու, 2009-2018թթ.՝ ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, 2011-2013թթ.՝ «ՓրայսվոթերհաուզԿուպերս Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային և իրավաբանական ծառայությունների ղեկավար, 2013-2017թթ.՝ «Գրանտ Տոռոնտոն Հայաստան» ընկերությունում՝ որպես հարկային ծառայությունների ղեկավար, 2017-2022թթ. աշխատել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական:

2011-2013թթ. նա եղել է Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ, 2013-2017թթ.՝ Ներքին աուդիտորների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքներով արժանացել է տնտեսագիտության և իրավագիտության մասնագիտության գծով «Մխիթար Գոշի» անվան առաջին կարգի մրցանակի։ 2013թ. մրցույթի արդյունքների ամփոփմամբ տնտեսագիտության ոլորտում «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» աշխատության համար արժանացել է «Տարվա լավագույն գիտական աշխատանք» մրցանակի:

2011-2013թթ. նա դասախոսել է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, իսկ 2011թ. մինչ օրս դասախոսում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մասնակցել է մի շարք սեմինարների և գիտաժողովների Իտալիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Չեխիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլն: Հեղինակ է ավելի քան 50 գիտական աշխատությունների և 5 գրքերի:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի 2022-2027թթ. զարգացման ծրագիրը: «Այս տարիների ընթացքում նպատակ ունենք ձևավորել երիտասարդ գիտական անձնակազմ, ներգրավել նոր արհեստավարժ կադրերի, մասնակցել և դառնալ հանրապետական ու միջազգային մրցույթների շահառու, համագործակցել միջազգային վերլուծական կենտրոնների, ՀՀ կառավարության տնտեսագիտական ուղղվածության նախարարությունների և Ազգային ժողովի տնտեսագիտական ուղղվածության հանձնաժողովների հետ, կազմակերպել միջազգային գիտաժողովներ:

Նաև նպատակ ունենք ներդնել նոր գիտական ուղղություններ, իրականացնել երկրում մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրների, այդ թվում՝ գնաճի կառավարման, արտաքին պարտքի կառավարման, դրամավարկային և հարկային քաղաքականության արդյունավետ իրականացման ուղղությունների ուսումնասիրություն և ներկայացնել համապատասխան առաջարկություններ: Գիտական հիմքով կամ նորամուծական իրական տնտեսության զարգացման ապահովման համար իրականացնել հետազոտություններ և ներկայացնել երաշխավորություն իշխանության մարմիններին՝ հատկապես կարևորելով ռազմաարդյունաբերական համալիրի և ինտենսիվ հիմունքներով գյուղատնտեսության զարգացումը։

Թվային տնտեսության ժամանակաշրջանում կարևոր է ինստիտուտում զարգացնել երկու ուղղություններ՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների և դրանց կիրառական խնդիրների հետազոտություն և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում հետազոտություններ։ Միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա իրականացնել հետազոտություններ էներգետիկ և պարենային անվտանգության հարցերի շուրջ և ներկայացնել այն իշխանության մարմիններին», – ասաց Դավիթ Հարությունյանը»,- ասված է հաղորդագրությունում։