79-ի փոխարեն 71 համայնք․ խոշորացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.06.2022 | 13:43Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ, այսպիսով՝ այդ փոփոխության արդյունքում Հայաստանում կլինի 71 համայնք, որից 64-ը՝ խոշորացված:
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 58 կողմ ձայներով: