Մարդկանց իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի բացառիկ իրավասությունը չէ միայն, այն պետության ուղղակի պարտավորությունն է․ ՄԻՊ

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 8-ին Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է ԵՄ և ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Դատական իշխանությունը որպես ժողովրդավարության պահապանը» թեմայով համատեղ համաժողովին․ տեղեկացնում են ՄԻՊ հանրային կապերի բաժնից։

«Միջոցառմանը ներկա էին ԵԽ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի – Վենետիկի հանձնաժողով» պատվիրակությունը՝ Հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի- Մալորիի գլխավորությամբ, ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության տնօրինության ներկայացուցիչներ, ՀՀ Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների նախագահներն ու դատավորները, ԲԴԽ անդամներ, տարբեր ատյանների դատավորներ, փաստաբաններ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ու ՔՀԿ ներկայացուցիչներ։

Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը բանախոսել է «Հանրային վստահության ապահովումը հաշվետվողականության ու հաղորդակցության միջոցով» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։

Պաշտպանը շեշտել է հանրային հաստատությունների նկատմամբ վստահության անհրաժեշտությունը, կիսվել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խնդիրներով՝ մասնավորապես նշելով. «Վստահությունը հնարավորություն է ավելի մեծ ազդեցություն ունենալու մարդու իրավունքները վեարականգնելու, խախտումները կանխարգելելու համար, բայց վստահությունը նաև ամենօրյա հոգածություն, խնամք և ուշադրություն է պահանջում՝ պահելով անկախ, օբյեկտիվ, իրավական հիմքի ու միջազգային ստանդարտների վրա հենված ու արժանահավատ գնահատականներ հնչեցնելու սկզբունքը»։

Պաշտպանը հատկապես կարևորել է օմբուդսմենական միջնորդության երկու կողմերի հետ արդյունավետ հաղորդակցության անհրաժեշտությունը և ներկայացրել արդյունավետ հաղորդակցության օրինակներ, երբ Պաշտպանը միջնորդի, իսկ երբեմն էլ «թարգմանչի» դեր է կատարել կառավարության, տեղական վարչակազմերի ու տեղերում տարբեր կարիքներ ունեցող մարդկանց ու համայնքների միջև։

«Բայց մենք մեր միջնորդի առաքելության մեջ խնդրին միայն մի կողմից չենք նայում, խախտում արձանագրելուց առաջ մենք մշտապես փորձ ենք անում կանխել՝ պետական մարմնին առաջարկություն ենք ներկայացնում խնդրի լուծման համար, կիսվում ենք հարցի վերաբերյալ միջազգային ստանդարտի կամ լավ պրակտիկայի վերաբերյալ մեր գիտելիքով, ներգրավվում ենք անձանց ու պետական մարմինների միջև քննարկումներում, երբեմն ուղակիորեն պահանջում ենք նման քննարկումների կազմակերպում։

Մեր առաջարկությունները վերաբերում են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ կատարելուն, այլ նաև վատ կամ ռիսկային պրակտիկաները փոխելուն, մենք նաև մարդու իրավունքների վերաբերյալ կրթություն ու իրազեկում ենք առաջարկում թե հանրությանը, և թե պետական մարմնին՝ գիտակցելով, որ մարդկանց իրավունքների պաշտպանությունը Պաշտպանի բացառիկ իրավասությունը չէ միայն այն պետության ուղղակի պարտավորությունն է, որին մենք պատրաստ ենք օգնել։

Իհարկե հաճախ, երբ այս բոլոր ջանքերը արդյունքի չեն բերում, մենք նաև հրապարակային կերպով անում ենք ոչ այնքան հաճելի արձանագրումներ։
Դրանք իհարկե ոչ բոլոր պաշտոնյաներին են դուր գալիս, բայց սա է հենց ժողովրդավարական հաստատության մեր առաքելությունը՝ բարձրաձայնել, երբ սպառել ենք խախտումը վերացնելու կամ իրավունքը վերականգնելու բոլոր հնարավոր միջոցները, և դա նաև անում ենք կանխարգելիչ մեր գործառույթի շրջանակներում՝ հետագա այլ խախտումները բացառելու համար» – ամփոփել է Պաշտպանը։

Պանելային քննարկումը ամփոփվել է բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով»,- ասված է հաղորդագրությունում։