Քննարկում Մաշտոցի պուրակում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

Այսօր Մաշտոցի պուրակում անցկացվել են բաց քննարկումներ՝քաղբանտարկյալներին ու «Սասնա Ծռերին» ազատ արձակելու թեմայի շուրջ։

Նշենք, որ այսօր դատարանը բավարարեց կալանքը փոխելու փաստաբանների միջնորդությունը և «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին երկրից չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակեց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա լավ սկիզբ է, հեղափոխության հաղթանակի սկիզբը․ «Սա ցույց տվեց, որ մենք ձերբազատվում ենք այն ռեժիմից, որի պատվերով բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Ես հավատում եմ, որ կարճ ժամանակ հետո բոլոր քաղբանտարկյալները պետք է հայտնվեն ազատության մեջ»։

Իրավապաշտպան, փաստաբան Նինա Կարապետյանցը ևս հույսեր է կապում դատավորների հետ․ «Հուսով եմ՝ նրանք ունակ կլինեն կայացնել նմանատիպ որոշումներ և կունենան սթափ գիտակցում, որը մինչ այժմ չեն ունեցել՝ մտավախություն ունենալով, որ արդեն նախորդ ռեժիմը կհետապնդի իրենց»։

Մանրամասները՝ տեսանյութում։