Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN Turk»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին, եթե պաշտոնական Անկարան Ռուսաստանից գնի «S-400» ՀՕՊ համակարգերը. փոխանցում է ermenihaber-ը:

«Եթե մեր դեմ բացասական քայլ անեն, մենք դրա պատասխանը կտանք։ Սակայն մենք դա չենք ցանկանում։  Ինչո՞ւ  հասնենք նման իրավիճակի։ Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր այս դիրքորոշումից։ Մեզ հետ պատժամիջոցների և սպառնալիքների լեզվով խոսելը ճիշտ չէ։ Մենք փորձում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորել, բայց եթե ամերիկյան կողմը նման քայլեր իրականացնի, Թուրքիայից պատասխան կստանա անշուշտ։  Արդեն հին Թուրքիան չկա, և դա պետք է բոլորը տեսնեն»,-նշել է Չավուշօղլուն։

Վերջինս նաև դժգոհել է, որ ԱՄՆ-ի որոշ կոնգրեսականներ օրինագիծ են ներկայացրել, որով նախատեսվում է կասեցնել ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ շուտով կայանալու է իր և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այդ ժամանակ էլ  կքննարկվեն վերոնշյալ խնդիրները։