Լավրովը նշել է Պուտինի և Զելենսկիի հանդիպման պայմանը

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորություն կլինի միայն Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացի վերսկսումից հետո։ Այս մասին Անկարայում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ելնում ենք նրանից, որ սկզբում պետք է բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը»,- ասել է Լավրովը։

Նա հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ մոտեցում ունի ՌԴ-ի հետ բանակցությունների նկատմամբ»։

«Զելենսկին ցանկանում է հանդիպում՝ զուտ հանդիպման համար։ Նա բազմիցս հայտարարել է՝ «բանակցությունները կվերականգնենք, եթե ռուսներն իրենց զորքերը դուրս բերեն փետրվարի 24-ի գիծ»։ Դա բացարձակապես անլուրջ մոտեցում է, ավելին, դա լիովին հակասում է այն նախաձեռնություններին, որոնք ուկրաինական պատվիրակությունն ինքն է առաջ քաշել մարտի 29-ին այստեղ՝ Ստամբուլում»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ ապրիլի կեսերից Ուկրաինան պատասխան չի տվել Կիևի հետ համաձայնագրերի նախագծերի ռուսական տարբերակին։

«Գնդակն ուկրաինացիների կողմում է, արդեն երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք մեր առաջ փոխեցին իրենց իսկ սեփական մոտեցումները, որոնք պատրաստ էինք հիմք ընդունել, բայց նրանք հրաժարվեցին մեկ օր անց։ Այնուամենայնիվ, շփումները շարունակվել են և ապրիլի կեսերին նրանց ներկայացվել է համաձայնագրի նախագծի հերթական տարբերակի մեր տեսլականը։ Եվ դրանից հետո մենք ոչ մի արձագանք չենք ստացել»,- եզրափակել է Լավրովը։

Էմմա Չոբանյան