Հայաստանը և Նորվեգիան համատեղ ջանքերով կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը. Արարատ Միրզոյան

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ երկու երկրների միջև առկա փոխադարձ հարգանքը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը, հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև պատմականորեն արմատացած ջերմ կապերը հիմք են ստեղծել երեք տասնամյակների ընթացքում համագործակցության համար: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նորվեգացի հումանիստ, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին, ով հայերի համար մարմնավորում է նորվեգացի ժողովրդի հավաքական կերպարը։ Երախտագիտություն հայտնելով COVID-19 համավարակի դեմ պայքարում Նորվեգիայի աննախադեպ աջակցության համար՝ նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանը և Նորվեգիան համատեղ ջանքերով կնպաստեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։

Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆելդտը նշել է, որ Հայաստանն ու Նորվեգիան՝ որպես ՄԱԿ, ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրներ, երկկողմ հարաբերությունները կառուցում են միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, համընդհանուր արժեքների և սկզբունքների վրա։ Նորվեգիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Նորվեգիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու Հայաստանի հետ համագործակցությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասվում է  հաղորդագրությունում։