Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմի», ռուսական և բելառուսական մի շարք ընկերությունների դեմ

Լուրեր

15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
15.09.2026 | 13:09
Աբովյան, Մասիս, Մարտունի, Վարդենիս․ հայտնի են մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրությունների օրերը
15.09.2026 | 13:02
Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Պեկին
15.09.2026 | 12:59
Խաժակ Թովմասյանը մատնանշել է այն ոստիկաններին, որոնք իր նկատմամբ բռնություն են կիրառել․  փաստաբանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է «Գազպրոմի» և մի շարք այլ ռուսական պետական ​​ձեռնարկությունների ու պաշտպանական կառույցների դեմ պատժամիջոցների կիրառման նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Նանաիյա Մահուտան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ընկերությունները, որոնց դեմ պատժամիջոցներ են կիրառվում, վերահսկվում են Պուտինի կառավարության կողմից և ունեն ռազմավարական նշանակություն Ռուսաստանի համար»,- հայտարարությունում ասել է Մահուտան՝ նշելով, որ պատժամիջոցների նոր ցուցակում ներառվել են 38 ռուսական և 6 բելառուսական ընկերություններ։

Նա նշել է, որ նոր պատժամիջոցների տակ է հայտնվել ռուսական խոշորագույն ու եկամուտների հիմնական աղբյուր «Գազպրոմ» ընկերությունը։

«Մենք նաև պատժամիջոցներ ենք սահմանել կազմակերպությունների դեմ, որոնք զենք են արտադրում և ստեղծում ռազմական ու պաշտպանական տեխնոլոգիաներ՝ հանդիսանալով Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մասը»,-ասել է նախարարը։

Մինչ օրս Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ավելի քան 650 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ Պետդումայի պատգամավորների, ինչպես նաև երկրի 93 խոշորագույն ձեռնարկությունների և կազմակերպությունների դեմ։

Էմմա Չոբանյան