ԵՄ-ն Թուրքիային կոչ է անում Ուկրաինայի հարցով ավելի կոշտ լինել

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ԵՄ-ն կոչ է անում Թուրքիային Ուկրաինայում իրավիճակի հարցով ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել, որը կհամապատասխանի Բրյուսելի քաղաքականությանը։Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, գրում  է swissinfo.ch-ն։

«Մենք ողջունում ենք Թուրքիայի կառուցողական դերը հակամարտության ապաէսկալացիայի հարցում։ Միաժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային զբաղեցնել ավելի վճռական դիրք, որը կհամապատասխաներ  ԵՄ դիրքորոշմանը, մենք կոչ ենք անում Թուրքիային զգոնության՝ հատկապես, երբ խոսքը պատժամիջոցների շրջացման մասին է»,-ասել է Վարհելին Եվրախորհրդարանում։

Նա հավելել է, որ Թուրքիայի «շարունակական ակտիվ դիվանագիտությունը և Ուկրաինայի հետ համերաշխությունը», ինչպես նաև  հրադադարի հասնելու ջանքերը մեծ նշանակություն ունեն։

Նախորդ շաբաթ  Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին հայտարարել էր, որ Անկարան չի միանա հակառուսական պատժամիջոցներին։

 

Էմմա Չոբանյան