Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ Մարիուպոլում կարող է խոլերա բռնկվել

Լուրեր

28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
Բոլորը

Ռուս զինվորականների կողմից գրավված Մարիուպոլում նոր իշխանությունները կարանտին են սահմանում խոլերայի բռնկման վտանգի պատճառով։ Այս մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պյոտր Անդրյուշչենկոն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հետևում ենք՝ ինչպես է քաղաքի փակվում։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվում այն մասին, որ ռուսական կողմը Դոնի Ռոստովում արդեն առանձին ինֆեկցիոն բաժանմունքներ է պատրաստել, որտեղ ընդունելու են իրենց զինվորականներին, ովքեր կարող են հիվանդանալ համաճարակի պատճառով։ «Խոլերա» բառը հնչում է քաղաքում՝ օկուպացիոն իշխանությունների շրջանում»,- ասել է նա։

Անդրյուշչենկոյի խոսքով՝ պարզապես քաղաքը փակելը համաճարակի դեմ պայքարի «ամենացինիկ տարբերակն է»։

Մարիուպոլը մայիսից գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Անդրյուշչենկոն հավելել է, որ այնտեղ հումանիտար իրավիճակը գնալով վատանում է. Մարիուպոլի բնակիչները խմելու ջուր են ստանում երկու օրը մեկ անգամ, սննդի հետ կապված խնդիրներ կան։ Քաղաքում ջրամատակարարման բացակայության պատճառով վարակիչ հիվանդությունների բռնկման վտանգ կա։

Ռուսական կողմը չի մեկնաբանել քաղաքում խոլերայի կամ այլ հիվանդությունների բռնկման վտանգի մասին տեղեկությունները։