ՌԴ-ն և Թուրքիան նախնական համաձայնություն են ձեռք բերել Սև ծովի ապաշրջափակման շուրջ․ Ուկրաինան համաձայն չէ պայմաններին․ Bloomberg

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Bloomberg գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել Սև ծովով ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների մատակարարումն ապաշրջափակելու վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սակայն, ըստ աղբյուրների, Ուկրաինան գործարքի պայմաններին դեռ համաձայնություն չի տվել։

Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով ուկրաինական ապրանքները, հիմնականում՝ հացահատիկը, չեն հասնում համաշխարհային շուկաներ, ինչը սպառնում է սովի մատնել դրանից կախված մի քանի շրջանների։ Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է օգնել՝ ականազերծել Օդեսայի մերձակայքում գտնվող ծովի ափը և ուղեկցել ուկրաինական հացահատիկի նավերը։ Սակայն Ուկրաինան մտավախություն ունի, որ առանց պաշտպանության Օդեսան կարող է խոցելի լինել Ռուսաստանի կողմից հարձակման համար։

Սպասվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակման հարցը քննարկելու է չորեքշաբթի Անկարայում բանակցությունների ժամանակ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր խոսել Սև ծովում ջրային ուղիները մաքրելու անհրաժեշտության մասին, որպեսզի ուկրաինական հացահատիկը հասնի իր նպատակակետին, և խոստացել, որ Մոսկվան չի օգտագործի այդ իրավիճակը ռազմական նպատակներով:

Bloomberg-ի տվյալներով՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև համաձայնեցված պլանը ենթադրում է Օդեսայի մերձակայքում գտնվող ծովային տարածքի ականազերծում և ՄԱԿ-ի հովանու ներքո Սև ծովից նավերի անվտանգ անցման երաշխիքների ապահովում։ Ըստ գործակալության աղբյուրների՝ ուկրաինացիներն ուղղակիորեն ներգրավված են բանակցություններում։ Նշվում է նաև, որ Ռուսաստանը պահանջում է իրեն հնարավորություն տալ ստուգել առևտրային նավերը՝ պարզելու դրանցում զենքի առկայությունը, որի հետ համաձայն չէ Ուկրաինան։

Էմմա Չոբանյան