Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ՀՀ ԳԱԱ-ի հայտարարությունը

Լուրեր

19.11.2026 | 15:21
Բաքուն արդարացրել է հայ գերիների շինծու դատավճիռները և Ֆրանսիային կոչ արել «զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուց»
19.11.2026 | 15:10
Փաշինյանը՝ իր հրաժարականի պայմանի մասին // Հայաստանը հրավիրվել է G20-ի գագաթնաժողովին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM-ը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները․ ՀՀ-ՌԴ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Լինելով ապաքաղաքական կառույց, որի կանոնադրական խնդիրը գիտության զարգացումն է, ակադեմիան, սակայն, չի կարող անհաղորդ մնալ մեր պետության և ազգի համար գոյաբանական քաղաքական մարտահրավերներին։ Այդպիսի մարտահրավեր է այսօր արցախահայության հնարավոր հայրենազրկման և ցեղասպանության վտանգը, որը կարմիր գիծ է մարդկության համար։

Հազարամյակների հայոց քաղաքակրթության մաս կազմող Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, արցախահայությունը մեր ազգի ամենաերկար պետականություն պահպանած հատվածն է, մեր արևելյան պատվարը։ Սակայն սկսած առնվազն 20-րդ դարի սկզբից՝ կովկասյան թաթարները, թուրքական շրջանակների աջակցությամբ, այնուհետև նրանց ադրբեջանցի հետնորդները գործադրում էին բոլոր ջանքերը՝ վերացնելու հայկական որևէ հետք Արցախում։ Այդ ամենն ուղեկցվում էր մարդկության դեմ իրագործվող հանցանքներով։

Այդ քաղաքականությունը շարունակվեց նաև Խորհրդային Միության փլուզումից հետո և առանձնահատուկ թափ ստացավ 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված նոր իրողությունների պայմաններում՝ փաստացի վերածվելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական գաղափարախոսության մի անքակտելի բաղադրիչի։ Այսօր մենք ականատես ենք այս արատավոր քաղաքականության այնպիսի բացահայտ դրսևորումների, ինչպիսիք են հայտարարագրված ծրագրերն իսպառ վերացնելու հայկական պատմամշակութային հետքն իր վերահսկողության տակ անցած նոր տարածքներում, հայատյացության սփռումը բոլոր հնարավոր միջազգային հարթակներում, պատմության զեղծարարությունը, արհամարհանքը միջազգային իրավունքի հանդեպ, մասնավորապես, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի ոտնահարումը և այլն։

Ադրբեջան պետության կազմում հայտնվելու պարագայում Արցախին սպասվում է արագ հայաթափում, արցախահայությանը՝ հայրենազրկում, ցեղասպանություն։ Արցախը ոչ մի կարգավիճակով չի կարող մասը կազմել մի պետության, որն իր քաղաքացիներին արդեն մի քանի սերունդ դաստիարակում է մոլի հայատյացության մթնոլորտում։ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է։ Մենք չենք կարող հրաժարվել այդ հիմնարար սկզբունքից։

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առջև։ Հարկավոր է համախմբել մեր ողջ ներուժը՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին, լուծումներ գտնելու առաջ եկած խնդիրներին։ Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստ է ՀՀ պետական իշխանության մարմիններին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, կարող է դառնալ այն հարթակներից մեկը, որտեղ կարող են քննարկվել համահայկական նշանակություն ունեցող հիմնահարցերը, լուծումներ և այլընտրանքային տարբերակներ առաջարկվել համահայկական օրակարգի ձևավորման համար»,- ասված է հաղորդագրությունում։