Բրիտանական խորհրդարանում Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով քվեարկություն կանցկացվի

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսօր երեկոյան քվեարկություն տեղի կունենա վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու հարցով՝ կապված COVID-19-ի պատճառով լոքդաունի ընթացքում Դաունինգ Սթրիթի երեկույթներին նրա մասնակցության սկանդալի հետ, գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Sky News-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ քվեարկությունը տեղի է ունենալու տեղական ժամանակով 18:00-ից 20:00-ը։

Պահպանողական կուսակցության պատգամավորների առնվազն 15 տոկոսը, այսինքն՝ 54 հոգի, Ջոնսոնին անվստահություն հայտնելու մասին նամակ է ուղարկել, այսպես կոչված, «1922 կոմիտեի» նախագահ սըր Գրեհեմ Բրեյդիին։

Ավելի վաղ առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հնարավոր էր անվանել առաջիկայում անվստահություն հայտնելու քվեարկության անցկացումը։ Նրա հայտարարությունից հետո Պահպանողական կուսակցության պատգամավոր Ջեսի Նորմանը հայտնել է, որ անվստահության նամակ է ուղարկել վարչապետին։ Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցի հաշվարկով, 46 պահպանողական պատգամավորներ հրապարակայնորեն կոչ են արել վարչապետին հրաժարական տալ, մինչդեռ 29-ն ասել է, որ նա պետք է անհապաղ հեռանա պաշտոնից և անվստահության նամակներ է ուղարկել:

Հավելենք, որ Դաունինգ Սթրիթը 2020-21 թվականներին մի շարք երեկույթներ է հյուրընկալել այն ժամանակահատվածում, երբ Լոնդոնում համավարակով պայմանավորված խիստ սահմանափակումներ էին։

Ջոնսոնը մասնակցել է մի քանի միջոցառումների՝ առաջացնելով քաղաքական գործիչների և հասարակության դժգոհությունը, որոնք ուղեկցվում են հրաժարական տալու կոչերով։ Ինքը՝ Ջոնսոնը, հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։

Էմմա Չոբանյան